Միացյալ Նահանգները չի կարող սպառնալիքների ու ճնշումների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել, ուստի փորձում է դրան հասնել՝ զրկելով նրան ապրուստի միջոցից՝ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: «Եթե նրանք պատերազմի կողմնակից են, թող պայքարեն զինվորականների դեմ։ Ի՞նչ խնդիր ունեն նրանք ժողովրդի հացի, ապրուստի միջոցների և ենթակառուցվածքների հետ։ Իրանցի ժողովուրդը չի հանձնվի»,- շեշտել է նա։               
 

Քո երգերից ճառագող լույսը այսօր էլ շարունակում է ապրեցնել

 Քո երգերից ճառագող լույսը այսօր էլ շարունակում է ապրեցնել
22.05.2024 | 12:06

Չգիտեմ՝ այսօր կարիք կա՞, արդյոք, քեզ ասելու, որ առանց քեզ աշխարհն անասելի գորշ է ու ճղճիմ: Շնորհավոր երկնային ծնունդդ, իմ միակ, իմ անկրկնելի Ազնավուր։ Ուրախ եմ, որ դու կայիր ու քեզանով իմաստավորեցիր Կյանքը, մարդկային էությունը առհասարակ։ Եվ շնորհակալ եմ, որ իմ կյանքի ճանապարհին մշտապես եղել ես ինձ հետ, ինչպես մի օազիս արևակեզ անապատում, ինչպես փոթորկահույզ ծովում այն փարոսը, որի կողմնորոշիչ լույսը չթողեց կործանվի իմ անփորձ առագաստը։ Եվ այսօր էլ քո երգերից ճառագող լույսը շարունակում է ապրեցնել ինձ, տանելի դարձնել մարդուկների պատճառով իմ բեկված կյանքը այս գորշ իրականությունում։ Դու չգիտես ' որքա՜ն լավ է, որ մշտապես ինձ հետ ես, իմ հոգում, իմ բարի, իմ անկրկնելի մեծ Հայ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 21861

Մեկնաբանություններ