-
14.02.2014|
16:20
Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանն ի՞նչ ծրագրեր է իրականացնելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Մանուկյանը նշեց, որ ծրագրերը բազմապիսի են և ընդգրկուն` թե´ իրագործման, և թե´ աշխարհագրության առումով:
-
14.02.2014|
16:19
Մարտի 1-ը մոտենում է: ՀԱԿ-ը հանրահավաք է նախատեսել այդ օրը, իսկ ՀԱԿ նախկին և այժմ Քաղաքացիական պայմանագրի անդամներ Սասուն Միքայելյանն ու Նիկոլ Փաշինյանը որոշել են մարտի 1-ի լույս 2-ի գիշերը լինել Մյասնիկյանի արձանի մոտ, ուր 2008-ի այդ օրը Ազատության հրապարակում ցուցարարների ջարդից ու բռնի ցրումից հետո ժողովուրդը հավաքվել էր շարունակելու պայքարը հանուն իր սահմանադրական իրավունքների:
-
14.02.2014|
16:09
Մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական նվագախումբը հրավիրում է անչաձ սպասված համերգի՝ նվիրված «Խաչատրյան» տրիոյի 15-ամյակին։ Տեղի կունենա համատեղ համերգ «Խաչատրյան» տրիոյի հետ։ Ի դեպ, տրիոն իր 15-ամյա պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալու նվագախմբի հետ:
Ծրագրում՝ Լյուդվիգ վան Բեթհովեն՝ Եռակի կոնցերտ, երկ 56 դո մաժոր, Պյոտր Իլյիչ Չայկովսկի՝ «Կարապի լիճը» սյուիտ, երկ 20ա։
-
14.02.2014|
15:39
Տարվա ամենասպասվող տոներից մեկը` սիրահար զույգերի համար, սուրբ Վալենտինի օրն է: Հայաստանում այդ տոնը մեծ խանդավառությամբ նշում են հատկապես նրանք, ովքեր նույնիսկ գաղափար չունեն` ո՞վ է Վալենտինը, որտեղի՞ց և ի՞նչ ճանապարհով է Հայաստան «մուտք գործել» և վերջապես` ի՞նչ խորհուրդ ունի:
-
14.02.2014|
12:02
Փետրվարի 15-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է իր ամենասիրելի սրբերից մեկի՝ սուրբ Սարգիս զորավարի հիշատակի տոնը, որը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրամանով հայտարարվել է նաև Երիտասարդների օրհնության տոն։
-
14.02.2014|
02:02
ԱԺ ոչիշխանական չորս ուժերի նոր նախաձեռնությունը քաղաքական օրակարգը աշխուժացնելու հերթական փորձ կարելի է որակել։ Եկող քառօրյայի մեկնարկին նրանք պատրաստվում են վարչապետին անվստահություն հայտնելու, շատ լավ հասկանալով, որ նախաձեռնությունը դատապարտված է տապալման, քանի որ բավարար ձայն չունեն իրենց նախաձեռնությանը միս ու արյուն տալու համար:
-
13.02.2014|
21:39
«Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ ՀՀ նախկին արտգործնախարար Վահան Փափազյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը 2008 թ. իշխանության է եկել Ռուսաստանի աջակցությամբ, իրենց դերն են խաղացել նաև ԵՄ երկրներն ու ԱՄՆ-ը, որոնք սատարել են ոչ լեգիտիմ իշխանությանը:
-
13.02.2014|
21:22
Հայաստանում առաջին անգամ համերգով հանդես կգա ֆրանսիացի անվանի երգչուհի Պատրիսիա Կաասը:
Հանրահայտ երգչուհին Հայաստան է այցելելու («Kaas Chante Piaf») «Կաասը երգում է Պիաֆ» ալբոմի համաշխարհային շրջագայության շրջանակում:
-
13.02.2014|
17:51
Այսօր կայացավ ՀՀ կոմպոզիտորների և երաժշտագետների միության խորհրդի նիստը: Նիստի սկզբում ներկաները տեղեկացան Բոստոնում, Պրովիդենսում և Քվեբեկում կայանալիք համերգների մասին: Արդեն հստակ է, որ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ին, Բոստոնում «Ամարաս Արտ Ալիանսի» և Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ տեղի է ունենալու հայ ժամանակակաից կոմպոզիտորների ստեղծագործությունների համերգը:
-
13.02.2014|
17:48
«Սիվիլիթաս» հիմնադրամը հյուրընկալել էր ՀՀ նախկին արտգործնախարարներ Վահան Փափազյանին, Ալեքսանդր Արզումանյանին և Վարդան Օսկանյանին: