-
30.01.2014|
16:42
Այսօր «Մեդիա» կենտրոնում տեղի ունեցավ «Վերջին միջադեպերը հայ-ադրբեջանական սահմանին. փորձագիտական տեսակետ» թեմայով քննարկում: Քննարկման բանախոսներն էին քաղաքագետ, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը, քաղաքաագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, «Բաքուփոստ» (Bakupost.az) թերթի խմբագիր Քենան Գուլուզադեն, Հումանիտար հետազոտությունների ադրբեջանական կենտրոնի ղեկավար, Գերիների ազատագրման միջազգային աշխատանքային խմբի անդամ Ավազ Հասանովը:
-
30.01.2014|
14:06
Այսօր կառավարությունը բացասական եզրակացություն տվեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների ներկայացրած արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքի նախագծին: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց այն պատճառաբանությունները, ըստ որոնց կառավարությունը հավանություն չի տալիս այս նախագծին:
-
30.01.2014|
13:43
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են մեծացնել ճնշումը սիրիական հակամարտության հարցում: Մոսկվան և Վաշինգտոնը մտադիր են հասնել ավելի ակտիվ երկխոսության` Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև:
-
30.01.2014|
12:57
Իտալական Տրամին քաղաքում 300-ամյա ագարակը, որը պատկանում էր կաթոլիկ եկեղեցուն, վերածվել է ավերակների, երբ դրա վրայով հսկայական ժայռաբեկոր է անցել։
-
30.01.2014|
12:54
Շվեցարիայի Դաշնային խորհուրդը որոշում է կայացրել Իրանի հանդեպ պատժամիջոցների դադարեցման մասին: Նախաձեռնությունը պայմանավորված է Ժնևում կայացած՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ եկխոսության ժամանակ դրական փոփոխություններով և Իրանի ու վեցնյակի միջև կնքված համաձայնագրով:
-
30.01.2014|
12:25
Ուկրաինայի Գերագույն ռադան երեկ ընդունել է իշխող` «Ռեգիոնալների» կուսակցության անդամ Միրոշնիչենկոյի ներկայացրած օրինագիծը համաներման մասին: Ընդդիմությունը հայտարարում է, որ այն ընդունվել է ԳՌ-ի կանոնակարգի խախտմամբ: Ընդդիմադիր` «Սվոբոդա» կուսակցության ֆրակցիայի ղեկավար Օլեգ Տյագնիբոկն ասել է, թե ցուցարարները չեն ազատի վարչական շենքերը ձերբակալված ակտիվիստների համաներման նպատակով:
-
30.01.2014|
11:54
Վրաստանի կրթության և գիտության նախարարի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 30-ից փետրվարի 1-ը պաշտոնական այցով կգտնվի Վրաստանի Հանրապետությունում: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԿԳՆ Ազգային ինստիտուտի տնօրեն Ն. Ղուկասյանը, ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Ա. Բաղդասարյանը, ՀՀ ԿԳՆ Սփյուռքի բաժնի պետ Ն. Վարդանյանը և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասարանի ռեկտոր Ռ. Միրզախանյանը:
-
30.01.2014|
11:37
Ս.թ. հունվարի 31-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) կնշի երկու նոր հնգամյա ծրագրերի` «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» (PRP) և «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) պաշտոնական մեկնարկը:
-
30.01.2014|
11:17
Դեկտեմբեր և հունվար ամիսներին աննախադեպ ցուրտ եղանակով, այնուհետ ջերմաստիճանի կտրուկ տատանումներով, նաև տեղումներով պայմանավորված` մայրաքաղաքի որոշ փողոցներում, որոնք հիմնականում չեն նորոգվել երկար տարիներ, առաջացել են փոսեր:
-
29.01.2014|
16:25
Դիպուկահարի գնդակից զոհված զինվորը Սիսիանից է, Ղարաբուլաղ է կոչվում իրենց թաղը: Չորս երեխաներից երկրորդ էր. երեք եղբայր, մեկ քույր են... կամ` էին: Կարենին երեք ամիս էր մնում ծառայությունն ավարտեր, տուն գար: