Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Անկախությանը նվիրված ֆլեշ մոբեր՝ Գյումրիում

Անկախությանը նվիրված ֆլեշ մոբեր՝ Գյումրիում
27.09.2016 | 12:28

Սեպտեմբերի 25-ին՝ Գյումրի քաղաքի օրը, «Արաքս կենտրոն» բարեգործական ՀԿ-ն կազմակերպել էր մի շարք ակցիաներ՝ նվիրված ինչպես ՀՀ անկախության 25-ամյակին, այնպես էլ քաղաքի տոնին։

ՀԿ անդամները, համախմբելով շուրջ 150 մասնակիցների՝ հիմնական և ավագ դպրոցների աշակերտներ, ուսանողներ, երիտասարդներ, Գյումրու Վարդանանց հրապարակում անցկացրին «Անկախությունը մերն է, իմն է, քոնն է» խորագրով ֆլեշ մոբ։ Եռագույնը խորհրդանշող շապիկներով պատանիներն ու երիտասարդները հնչեցրին հայրենասիրական երգեր, կատարեցին ազգային պարեր: Հրապարակում նրանք կազմեցին «Հայաստան» բառը։
15 մետր երկարությամբ եռագույնը ձեռքներին՝ նրանք երթով շարժվեցին դեպի Գյումրու Թատերական հրապարակ։ Երթի ընթացքում քաղաքացիներին բաժանվեցին «Հայաստանի Հանրապետութիւն» թերթի՝ 1991թ. սեպտեմբերի 23-ի վերաթողարկված համարի օրինակներ: Այնուհետև անցկացվեց երկրորդ ֆլեշ մոբը՝ «Մենք ենք անկախ հայրենիքի պաշտպանները» խորագրով։


«Արաքս Կենտրոն» ՀԿ նախագահ Ալլա Խաչատրյանը նկատում է, որ իրենց նախաձեռնած միջոցառումներով Գյումրիում սեպտեմբերի 25-ին տրամադրություն էր փոխվել։ ՀԿ նախագահը նշում է, որ համախմբող նման միջոցառումների կարիքը շատ կա. «Նաև նման ծրագրերի միջոցով են մարդիկ գնահատում, արժևորում անկախությունը։ Այս միջոցառումներով մենք պետք է դաստիարակենք փոքրերին, ցույց տանք, թե ինչ է անկախությունը, ինչպես է այն ձեռք բերվել ու ինչպես պետք է ամրապնդել»։


Նշենք, որ «Արաքս կենտրոն» ՀԿ-ն ծրագիրը կյանքի էր կոչել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Դիտվել է՝ 3646

Մեկնաբանություններ