Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սոչի

Նիկոլ Փաշինյանը մեկնեց Սոչի
13.05.2018 | 22:35

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Սոչի, որտեղ մասնակցելու է վաղը կայանալիք ԵՏՄ գագաթաժողովին: Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ՀՀ կառավարական ինքնաթիռով մեկնում է Սոչի։

Դիտվել է՝ 3046

Մեկնաբանություններ