ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Աշխարհն ականատես է այս աղետին արդեն քանի տարի

Աշխարհն ականատես է այս աղետին արդեն քանի տարի
19.09.2023 | 20:38

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի վրա՝ «հակաահաբեկչական գործողություն» անվան տակ։

Հիմա, երբ շփման գծի ողջ երկայնքով մեկ հրետակոծվում են հայկական քաղաքներն ու գյուղերը, դժվար չէ պատկերացնել այն ողբերգությունը, այն ծանր իրավիճակը, որ հայ մարդիկ կրում են իրենց սեփական տներում, իրենց շրջապատում։

Աշխարհն ականատես է այս աղետին արդեն քանի տարի, սակայն մարդկության բախտը վճռող ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի մեր ժողովրդի դահիճներն անպատիժ ու զինված մնան և գործեն իրենց ուզած չարիքները։

Մի հնարքով, մի հրաշքով ջուր լցվեր, մարվեր պատերազմական հերթական հրդեհը, որի ծավալումը հսկայական նոր աղետների դռներ է բացում։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 3834

Մեկնաբանություններ