Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Դա «Թոխմախ գյոլ» չի, դա Վարդավառի կամ Արգիշտիի լիճն է

Դա «Թոխմախ գյոլ» չի, դա Վարդավառի կամ Արգիշտիի լիճն է
13.07.2026 | 10:51

Ք.Ա. 8-րդ դարում հայկական Արարատյան թագավորության Արգիշտի Առաջին արքան Էրեբունի քաղաքում հիմնեց եզակի արհեստական լիճ, որով կազմակերպում էր շրջակա տարածքների ջրով ապահովումը։

Նախ անվանել է Արգիշտիի ծով, իսկ հետագայում այն կոչվեց Վարդավառի լիճ։

Թուրքական արշավանքների ժամանակ այդ լիճը ցամաքեցվել է, թուրքերը փորձել են քանդել լճի հարակից պատմական կառույցները։ 16-րդ դարում պարսկական տիրապետության ժամանակ «Թոքմախ» մականունով պարսից Մամմադ խանը նորոգում է լճի տարածքը։

Մոռանալով լճի հինավուրց հայկական պատմությունը և դեռևս Արարատյան հայկական թագավորության (Ուրարտու) ժամանակներում կառուցված լինելը' հայերը հրաշագեղ լիճն անվանել են «Թոխմախ գյոլ»:

Հիմա Երևանում կա, գոյություն ունի գրեթե 3000 տարեկան լիճը և հարակից այգին, որտեղ հաճախ մարդիկ հանգստանում են, երիտասարդները միմյանց սիրո խոստովանություն են անում լճի ծփանքի ներքո, ավելի մեծերը զմայլվում տարածքի գեղեցկությամբ, բայց քչերը հոգեւոր ու պատմական կապ ունեն դրա հետ։

Հիշեք, դա թոխմախ գյոլ չի, դա Վարդավառի կամ Արգիշտիի լիճն է։

Հարգեք սեփական պատմությունը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3473

Մեկնաբանություններ