«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

ՈՒշադրություն

ՈՒշադրություն
16.09.2023 | 18:02

Մի անգամ էլ ասեմ.

Վախեցեք Նիկոլի հայրենասիրությունից։

Կամ Նիկոլի վաբանկից:

Հիմա, երբ աշխարհը որոշել է ու երկաթե վարագույրներ է սարքում, ինքը հիշել է ՀՀ ինքնիշխան լինելու մասին։

(Ազգակործան խաղ, երբ աշխարհն է կործանվում ու դու տարրական լուզեռ ես կամ վաբանկ):

Ինքը վտանգավոր խաղ սկսեց ու գնալով, գնալուց հետո այս թեզն է տանելու առաջ, որ իբր ինքը եկել էր ՀՀ պոկեր գեոպոլիտիկ խաղերից։

Սա 21 թվից եմ ասում, երբ արդեն կանգնած էինք օր-օրի փլուզվող իրականության դեմ ու սա իր պահուստային թեզն է։

Այսինքն հեղափոխություն է արվել դրա համար, դրա համար այդչափ զոհեր տվեց, տեղեր տվեց ու հիմա դրա համար սկսելու է մեծ բռնոցիները։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 7276

Մեկնաբանություններ