«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը շարունակվում են․ ժամանակն է իմիտացիայից անցնել իրական քայլերի

Ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը շարունակվում են․ ժամանակն է իմիտացիայից անցնել իրական քայլերի
02.11.2026 | 11:36

Հերթական անգամ ականատես ենք լինում ողբերգության. ոչ մարտական պայմաններում արձանագրվել է զինծառայողի հերթական մահը։
Թվում էր, թե զինծառայողների կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգները կանխելու հռչակված բարեփոխումները, միջգերատեսչական հանձնաժողովների ստեղծումն ու պաշտպանության նախարարության ղեկավար կազմի ցուցադրական, «չհայտարարված» այցերը զորամասեր պետք է նպաստեին խնդրի համակարգային լուծմանը։ Սակայն իրականությունն այլ է. խնդիրը խորանում է, իսկ ձեռնարկվող քայլերը կրում են զուտ ձևական բնույթ։
Զինծառայողների կյանքի պահպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը խիստ կասկածելի է, իսկ ակնկալվող արդյունքները՝ անտեսանելի։ Իրադրությունը փոխելու փոխարեն ՊՆ ղեկավարությունը զբաղված է PR ակտիվությամբ և բարեփոխումների իմիտացիայով՝ ընդհուպ մինչև զինվորական ողջույնի ժամանակ գլխարկ կրելու կարգի ծաղրելի փոփոխությունները։ Ժամանակն է կանգ առնել և կենտրոնանալ խնդրի իրական, խորքային պատճառների վրա։
Անհրաժեշտ է հանրային հստակ հսկողության տակ դնել, թե ովքեր են ղեկավարում պաշտպանության նախարարությունը։ Ինչպիսի՞ն է նրանց մասնագիտական պատրաստվածությունն ու ծառայողական անցած ուղին, ի՞նչ սկզբունքներով են իրականացվում ղեկավար կադրերի ընտրությունն ու նշանակումները, և, ամենակարևորը, որքանո՞վ են այդ անձինք համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին։ Պետք է հստակ գնահատական տրվի ոչ միայն բուն ողբերգական դեպքերին, այլև դրանց հանգեցրած կառավարման տհասությանը, պատասխանատվության բացակայությանը և վերահսկողության մեխանիզմների տապալմանը։
Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի։ Յուրաքանչյուր կորուստ պետք է դառնա ոչ թե հերթական ստանդարտ հայտարարության կամ հերթապահ քննարկման, այլ կոնկրետ քրեական ու քաղաքական պատասխանատվության, սթափ հետևությունների և արմատական փոփոխությունների պատճառ։
Զինծառայողների կյանքի պահպանությունը պետական կառավարման համակարգի առաջնահերթ, անսակարկելի պարտավորությունն է։ Այդ պարտավորությունը չի կարող սահմանափակվել լոզունգներով, անպտուղ հանձնաժողովներով կամ տեսախցիկների ուղեկցությամբ կատարվող այցելություններով։ Պահանջում ենք անցնել գործնական, իրական կանխարգելիչ միջոցառումների։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը խորին ցավակցություն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին, հարազատներին և համախոհներին՝ կիսելով նրանց վիշտն ու անդառնալի կորստի ցավը։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
Դիտվել է՝ 261

Մեկնաբանություններ