-
14.06.2013|
01:06
ԱԺ այս քառօրյայում ԲՀԿ-ն մեկ հայտարարությամբ, մեկ հարցով կառավարությանը «քրքրում էր», թե ինչու սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանն անօրինական ձևով աշխատանքից հեռացվեց: ԲՀԿ-ականների այս ըմբոստացումը հասկանալի էր, քանի որ նախարարությունից հեռացվել է իրենց հերթական կուսակիցը, ինչին չէին կարող հանգիստ վերաբերվել «բարգավաճականները»:
-
13.06.2013|
17:33
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «ներկայացում» որակեց ԱԺ-ում Վերահսկիչ պալատի հաշվետվությունը և դրա շուրջ քննարկումները:
-
13.06.2013|
15:48
Եվրաինտեգրման գործընթացներին զուգահեռ ժամանակ առ ժամանակ ակտիվանում են այն խոսակցությունները, որ Հայաստանում կարող են օրինականացնել միասեռականների ամուսնությունը:
-
12.06.2013|
17:44
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին հիշեցրեց իր իսկ պնդումը, թե Իրանը մեզ գազ է մատակարարում ավելի թանկ գնով, ինչն էլ աճելու է: Դրանից օրեր անց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Իրանը Հայաստանին գազ չի մատակարարում:
-
12.06.2013|
17:42
ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հիշեցրեց, որ ապրիլի 2-ին դավադրաբար սպանվեց Պռոշյան գյուղի դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել մի կին, որի պատճառով լարվածություն է ստեղծվել համայնքում: Նա հարց ուղղեց կառավարությանը, թե ինչու են ավելորդ լարվածություն ստեղծում համայնքում:
-
12.06.2013|
14:24
Այն բանից հետո, երբ ԱԺ նախորդ քառօրյայում ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը երկու հանրապետական նախարարների` Արմեն Աշոտյանին և Հրայր Թովմասյանին «ուղարկեց» «դալաններում ծեծվելու», վերջիններս շա՜տ զուսպ են դարձել, քաղաքական թեմաներից ընդհանրապես չեն խոսում:
-
11.06.2013|
17:34
ԱԺ հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանի վերջին ելույթին Անվտանգության խորհրդի նիստում: Ըստ Դեմիրճյանի՝ Սերժ Սարգսյանը ԱԽ նիստում կանխատեսումներ արեց, որ տարածաշրջանի պատկերը առաջիկայում փոխվելու է, և մենք պետք է պատրաստ լինենք դրան: Սակայն Դեմիրճյանը հիշեցրեց, որ խոսքի և գործի անհամապատասխանությունը գործող վարչախմբի համար դարձել է սովորական երևույթ:
-
03.06.2013|
15:18
Այսօր Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, որով ակնկալում է իր համակիրների աջակցությունը: «Նախախորհրդարանի գործունեության և ժողովրդի հետ նրա հետադարձ կապն ապահովելու նպատակով առաջնահերթորեն անհրաժեշտ են համապատասխան նյութատեխնիկական միջոցներ, որոնք ակնկալում ենք մեր հայրենակիցներից ստանալ որպես նվիրաբերություն (ինչպես կոնկրետ միջոցների հատկացման, այնպես էլ գումարի տրամադրման ձևով)»,-ասվում է հայտարարության մեջ:
-
01.06.2013|
18:57
Նախախորհրդարանը Ազատության հրապարակում բաց հանդիպմամբ քննարկել է «Հայաստանում նոր գաղութային տիրապետության հաղթահարման և նոր որակի պետության ձևավորման ճանապարհային քարտեզը», որ ներառում է.
-
22.05.2013|
15:50
Մինչ ԱԺ-ում ընդդիմադիր քաղաքական ուժերը հանդես են գալիս կառավարության քննադատությամբ, գյուղացիներն էլ իրենց հերթին են բողոքի ձայն բարձրացնում՝ պահանջելով կարկտահարության վնասների փոխհատուցում: Սա հայ իրականության մեջ սոցիալական բողոքի հազվադեպ հանդիպող երևույթներից է: Օրեր առաջ էլ Նախախորհրդարանն էր հայտարարում, որ պետք է ձևավորել դիմադրության շարժում, այլապես սոցիալական աղետի եզրին հասած ժողովրդին մնում է միայն արտագաղթը: