ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի մերժել է Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու օրինագիծը: Ներկայացուցիչների պալատի 213 անդամ կողմ է քվերակել օրինագծին, 214-ը՝ դեմ, որոշիչ մեկ ձայնը Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամինն էր։               
 

Արմեն Սարգսյանը հեռախոսել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ

Արմեն Սարգսյանը հեռախոսել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ
12.12.2019 | 14:09

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Նախագահը հետաքրքրվել է Լիբանանում ստեղծված իրավիճակով և այդ համատեքստում՝ հայոց եկեղեցական ու ազգային կառույցների և կրթական հաստատությունների գործունեությամբ։ Արամ Առաջին Վեհափառը տեղեկություններ է հաղորդել երկրի իրավիճակի մասին։ Նախագահը զորակցություն է հայտնել Վեհափառին ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը, լիբանանահայ մեր հայրենակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերել նրանց:

Դիտվել է՝ 1563

Մեկնաբանություններ