Այս նկարը միայն մայր ու որդի չէ…
Սա մի ամբողջ աշխարհ է,
որ կիսվել է «մինչև» ու «հետո» բառերի միջև։
Մինչև՝ երբ դու էիր կողքիս։
ՈՒ հետո՝ երբ մնաց միայն քո լուսանկարն ու իմ անվերջ կարոտը։
Տղաս…
Ես քեզ կյանք էի տվել,
որ ապրես, սիրես, ընտանիք կազմես,
ոչ թե, որ մի օր նկարիդ նայեմ ու արցունքներս լուռ թաքցնեմ։
Ամեն գիշեր Աստծուց միայն մի բան եմ խնդրում՝
գոնե երազումս գաս,
գոնե մի անգամ «մամ» ասես։
Քեզ կորցնելու օրը իմ սիրտն էլ քեզ հետ թաղվեց։
Բայց ես դեռ ապրում եմ,
որ քո անունը երբեք չլռի,
որ աշխարհը հիշի՝
իմ տղան հերոս է։
Իսկ ես…
ես պարզապես մի մայր եմ,
որ ամեն օր ժպտում է նկարին
ու ներսում հազար անգամ կոտրվում։
Նաիրա ՄԱՐԳԱՐՅԱՆ