Իրանը պահանջել է փոխել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վայրն ու ձևաչափը՝ տեղեկացնում է Axios-ը։ Իրանցիները ցանկանում են բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման և անցկացնել երկկողմ ձևաչափով՝ միայն ԱՄՆ-ի մասնակցությամբ՝ բացառելով մի շարք արաբական և մահմեդական երկրների դիտորդների մասնակցությունը։               
 

Ամենահզոր կոմպրոմատը երբեմն զրոյական ազդեցություն է ունենում, եթե այն չի հրապարակվում ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում

Ամենահզոր կոմպրոմատը երբեմն զրոյական ազդեցություն է ունենում, եթե այն չի հրապարակվում ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում
04.02.2026 | 14:02

Արևմտյան «ժողովրդավարությունների» էությունը իր շքեղությամբ փայլում է հատկապես նախընտրական ժամանակահատվածում: Հաճախ և մեծամասամբ ընտրությունների վերջնարդյունքը պայմանավորվում է ոչ թե իշխանության քաղաքական ուժերի գործունեության արդյունքների ամփոփմամբ ու գնահատմամբ, այլ իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների կոմպրոմատային պատերազմում պարտությամբ կամ հաղթանակով: Ցավոք, հանրության առջև քաղաքական ուժերի վարկանիշը ոչ թե կատարված աշխատանքի հաշվետվությամբ է պայմանավորվում, այլ կոմպրոմատների քանակով և դրանց հանրային բացասական ազդեցության աստիճանով: Ուորթերգեթյան գործը ԱՄՆ-ում, Մոնիկա Լևինսկու սիրային արկածները, բանտային սկանդալը Վրաստանում և բազմաթիվ այլ նմանատիպ իրադարձություններ դարձել են իշխանափոխության հիմնական պատճառներ՝ իրենց հետ բերելով փոփոխություններ նաև միջազգային ասպարեզում: Կոմպրոմատային գործոնը չի աշխատում միակուսակցական ավտորիտար վարչակարգերում, որտեղ արևմտյան ժողովրդավարության «բարձր արժեքային համակարգը» չի գործում: Այստեղ մարդիկ քվեարկում են հիմնականում նախընտրական պոպուլիզմի և բացահայտված քաղաքական դավադրությունների ներկայացման ազդեցությամբ: Այս առումով, հաճախ, ամենափոքր անախորժությունն անգամ ճակատագրական ազդեցություն է ունենում:

Այսօրվա երևանյան մինի բանտային սկանդալը բացառություն չէ: Սակայն տեսանյութը հրապարակողները, որոնք հաստատ թբիլիսյան դպրոցի հետևորդներ են, հաշվի չեն առել մի նրբություն: Ամենահզոր կոմպրոմատը երբեմն զրոյական ազդեցություն է ունենում, եթե այն չի հրապարակվում ճիշտ ժամանակին և ճիշտ վայրում: Տեսանյութի հեղինակները բավականին շտապել են: Ազդեցություն ապահովելու համար այն նպատակահարմար էր հրապարակել միայն ընտրությունների մոտ օրերին (Սաակաշվիլու դեմ «բանտային սկանդալը» հրապարակվեց քսան օր առաջ): Այսօրվա տեսանյութը, իհարկե, ուժեղ արձագանք է ստացել, բայց վաղաժամ է և մինչ հունիս կորցրած կլինի իր նշանակությունը: Կարճ ասած՝ սխալ քայլ քաղաքական տեխնոլոգիաների կիրառման ժամանակային ընտրության առումով:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 176

Մեկնաբանություններ