Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Քո ամբողջ բարբաջանքը ոչ այլ ինչ է, քան մեր եկեղեցին քանդելու փորձ

Քո ամբողջ բարբաջանքը ոչ այլ ինչ է, քան մեր եկեղեցին քանդելու փորձ
24.07.2025 | 12:18

Տեսանյութում (տես՝ Հ.Գ.-ն) Նիկոլը պարզաբանում է, թե ինչ պատճառով չի ամուսնացել՝ «ԶԱԳՍ-ով չի գրանցվել Աննայի հետ»։

Նիկոլի պարզաբնումը, ըստ էության, հետևյալն էր.

«Ես Աննայի հետ չեմ ԶԱԳՍավորվել որովհետև գիտակցում էի, որ որպես ընդդիմադիր ենթարկվելու էի քաղաքական հետապնդումների»:

Շատ լավ, հիմա հարց՝

լա՛վ, ասենք թե չես ԶԱԳՍավորվել, որովհետև վախեցել ես քաղաքական հետապնդումներից, լա՛վ, ասենք թե ընդունեցինք, բա Եկեղեցո՞վ ինչու չեք պսակադրվել:

Այս հարցի պատասխանը պարզից էլ պարզ է՝ չես պսակադրվել, որովհետև չես հավատում պսակադրության խորհրդին:

Հետևաբար, եթե չես հավատում պսակադրության խորհրդին ուրեմն քրիստոնյա չես:

Որովհետև յուրաքանչյուր քրիստոնյայի համար պսակադրության խորհուրդը շատ ավելի կարևոր է, քան ԶԱԳՍ-ի կնիքը:

Հետևաբար, եթե դու քրիստոնյա չես, ուրեմն ՀԱԵ-ի մասին քո ամբողջ բարբաջանքը ոչ այլ ինչ է, քան մեր եկեղեցին քանդելու փորձ։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Հ.Գ.

Տեսանյութը՝ https://www.facebook.com/watch?v=4256276494654443

Դիտվել է՝ 2131

Մեկնաբանություններ