Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայրենի տուն

Հայրենի տուն
25.04.2025 | 11:37

Ասացե´ք, մթնշաղնե´ր, ձեր լեղակե խորքերում

Ինչու է փշրվում հիշողությունը հեռավոր տան,

Ինչու է մոռացությունը փլվում

Այլաշխարհիկ ցնորքների ծանրության տակ,

Եվ սկզբնապես ի՞նչու է

Այս ամենը վերջում, որպես կանոն,

Որպես հասուն պատկեր ահագնանում,

Եվ տիեզերքի վիթխարի էկրանների վրա

Ինչու է հոգին ճայթում,

Որպես ափսոսանքի թույլ ճիչ:

Ասացե´ք, մթնշաղնե´ր,

Մի անգամ էլ որպես

Ավետաբեր պատրանք

Լինելու՞ է արդյոք,

Որ պատուհանները հեռավոր տան

Բացվեն արցունքաբեր երգից,

Որ ինձ նայեն իմ հարազատները,

Մտերիմները իմ,

Իմ մեռյալները ժպտան ինձ:

Ինչը նրանք չեն հասցրել անել (չհասցրին անել)

Ափսոսանքի գինին ճաշակելուց առաջ:

Ասացե´ք, մթնշաղնե´ր,

Իսկ ես,

Իսկ ես,

Որ երբեմն տագնապների ցավից

Թաքուն աղոթքներ եմ հղում առ Տեր

Եվ երգեր եմ ոգում ,

Որպես թե շղարշներն եմ բացում

Տիեզերքի վիթխարի էկրանների դեմքից

Եվ…

Ասացե´ք, մթնշաղնե´ր,

Իմ այս ուշացած ջանքից

Շոյվելու՞ են նրանք,

Եվ սփոփվելու՞ են արդյոք

Նրանց հոգիները,

Եվ նրանց միտքը, միտքը, միտքը...

Ասացե՛ք, մթնշաղներ,

Զատվելու՞ է արդյոք

Տանջող հառաչանքից

Ու հեռավոր, հայրենի տան կարոտներից երբեմնակի:

Գագիկ Սարոյան

Դիտվել է՝ 6528

Մեկնաբանություններ