Ամուլսարի հարցի վերաբերյալ կառավարությունը կընդունի միայն այնպիսի որոշում, որը կբխի Հայաստանի Հանրապետության շահերից՝ Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Ձնծաղիկներն ազդարարում են գարնան գալուստը։ Ծաղկավաճառները առաջարկում են, անցորդները անտարբեր չեն անցնում։ Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Դրանց թվում է «դեղին ձնծաղիկը»։
Digital Forensic Research Lab ծավալուն հոդվածով անդրադարձել է պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ արգելված ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը՝ նշելով, որ արբանյակային պատկերը ցույց է տալիս ԼՂ-ում սպիտակ ֆոսֆորի օգտագործման արդյունքում շրջակա միջավայրին հասցված վնասը:
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ։
Նոյեմբերի 2-ին հայաստանյան 50 կազմակերպություններ համատեղ հայտարարությամբ դիմել են 100 միջազգային բնապահպանական կառույցների՝ խստորեն դատապարտելով հոկտեմբերի 30-ին Արցախի անտառներում կիրառված ֆոսֆորական զինամթերքի օգտագործումը Ադրբեջանի կողմից:
Արդեն երրորդ օրն է, ինչ ադրբեջանական զինված ուժերի սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները՝ 150 հա տարածք, տեղեկացնում է Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը:
Մեր զրուցակիցը ամերիկաբնակ լրագրող, բնապահպան ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆՆ է: Զրույցի թեման Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմն է, Սփյուռքի արձագանքը, ռազմական գործողությունների հետևանքները:
Կլիմայի փոփոխության պատճառով իջնում է նաև Վանա լճի ջրի մակարդակը: Առափնյա շրջաններ կան, որտեղ ջուր այնքան է նվազել, որ սկսել են ի հայտ գալ ջրի տակ անցած ձկնորսական նավերը:
Թաիլանդական Լոմբուրի քաղաքում բնակիչները կատասրաֆիկ իրավիճակի հետ են բախվել: Քաղաքում, որտեղ 70 հազար մարդ է բնակվում, կապիկների թիվը մոտ 90 հազարի է հասել: Այս մասին գրում է New York Times պարբերականը:
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...