ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
09.06.2017 | 01:27

...թե ամեն բառը չափող-ձևող, ջրից միշտ չոր դուրս եկող դաշնակցականներն արդեն մի քանի օր է իրենց խորհրդարանական խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Կարապետյանի անդրանիկ ելույթից հետո մեկ նրան «ուրանում» են, հայտարարելով, թե նա դաշնակցական չէ, անկուսակցական է, մեկ էլ թե` ուղղակի խոսքը ճիշտ չի ձևակերպել:

Իսկ իրականում, ասում են, ՀՅԴ-ի գաղափարական հատվածն իսկապես վրդովված է երիտասարդի պահվածքից և նրան առաջարկել է այսուհետ ելույթները համաձայնեցնել կուսակցական փորձառու ընկերների հետ: Այլապես «դալաններում ծեծվելու» հերթը ՀՅԴ-ինն է:

Դիտվել է՝ 29464

Մեկնաբանություններ