Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

ՀՅԴ-ական երիտասարդները ձվեր են նետել Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենայի վրա

ՀՅԴ-ական երիտասարդները ձվեր են նետել Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենայի վրա
10.12.2020 | 12:44

Այսօր առավոտյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի խումբ անդամներ ձվերով և կոչերով են դիմավորել կառավարություն մուտք գործող Նիկոլ Փաշինյանին՝ հայտնում են ուսանողական միության ֆեյսբուքյան էջում:

«Ադրբեջանի ժողովրդի շահերի սպասարկու Նիկոլ Փաշինյանը պետք է լավ իմանա, որ մենք իրեն ցանկացած քայլափոխի հետապնդելու ենք և հիշեցնենք իր դավաճան էության մասին։ Մեր ընկերների և հայրենակիցների արյունով ձեռք բերածը գրչով վաճառողը տեղ չունի մեր հայրենիքում։ Մեզ ու մեր ընկերներին նույնիսկ թուրքի հրետանու արկերն ու գնդակները չեն կանգնեցրել, ուր մնաց՝ քո ավտոշարասյունով ժողովրդի վրա զենք պարզած մանկլավիկները կանգնեցնեն։ Դավաճա՛ն, հեռացի՛ր», - ասում են ուսանողական միության ներկայացուցիչները։

Դիտվել է՝ 4112

Մեկնաբանություններ