ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ինչո՞վ են տրամվայի ռելսերը տարբերվում ծառերից

Ինչո՞վ են տրամվայի ռելսերը տարբերվում ծառերից
06.04.2024 | 14:05

2004 թ. օրվա իշխանությունը Երևանում վերջնականապես վերացրեց տրամվայները և քանդեց ռելսերը:
Ամենայն հավանականությամբ, որպես բարձր որակի մետաղի ջարդոն, ռելսերը վաճառվեցին:
ՈՒղիղ 20 տարի անց, օրվա իշխանությունը Երևանում սկսեց վերացնել ծառերը: Երևանի քաղաքապետարանի ծառահատները ծառը տապալելուց հետո, աննկակարագրելի «զգուշությամբ» այն մասնատում են և կտորները ճիշտ շարքերով դասավորում են բեռնատարների մեջ: Տպավորություն է ստեղծվում, որ ծառահատման արդյունքում ստացված վառելափայտը պետք է վաճառվի:
Ըստ իրազեկ աղբյուրների, եթե ռելսերն այսօր վաճառվեին, ապա դրանց 1 տոննան կարժենար 50 000 ՀՀ դրամ:
Ըստ նույն աղբյուրների, 1 կուբամետր չոր վառելափայտը կշռում է շուրջ 500 կգ և արժի 25 000 ՀՀ դրամ:
Պարզ մաթեմատիկական գործողությամբ ստանում ենք, որ 2 կուբամետր չոր վառելափայտի և 1 տոննա ռելսերի գները համադրելի են:
Չգիտեմ, թե քանի տոննա ռելս կար Երևանում, սակայն վստահ եմ, որ երևանյան ծառերի ընդհանուր քաշը շատ ավելի մեծ է:
Բացի այդ` ո՞վ ասաց, որ վառելափայտը պետք է կուբամետրերով վաճառեն:
Վառելափայտի մեկ պարկն արժի 1000-1500 ՀՀ դրամ:
Ստացվում է` ծառերը ռելսերից թանկ են:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4438

Մեկնաբանություններ