Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Փորձում է ապահովել նախընտրական երկպառակության հերթական դոզան

Փորձում է ապահովել նախընտրական երկպառակության հերթական դոզան
24.12.2024 | 14:04

Տևական ժամանակ քաղաքական դաշտում որոշակի «անդորր» էր, ինչը շատ կասկածելի էր ու տարօրինակ, քանի որ Փաշինյանի տեսակն ու նարատիվը ճանաչող յուրաքանչյուր մարդ հասկանում էր, որ սա արհեստական «պաուզա» է, որին հաջորդելու է հերթական պորթկումը։ Այն չուշացավ․ նախօրեին Նիկոլը խոսեց Արցախի մասին՝ նախկին Նախագահներին բանավեճի հրավիրելով։

Ասեմ, որ սա հակապետական, բայց լավ մշակած օպերացիա է, որով Նիկոլը փորձում է ծուղակ սարքել և հանրությանը «ապացուցել», թե «Արցախի հարցում 1994 թվականից բոլոր բանակցությունները եղել են այն Ադրբեջանի մաս ճանաչելու շուրջ»։ Նախագահների արձագանքները մեկը մեկից խորքային էին ու կրեատիվ, եթե կարճ, ապա երեքն էլ պարզ ասացին, որ դավաճան ու անհայրենիք տեսակի հետ չեն բանավիճում, ազգակործան դավաճանի հետ այլ կերպ են վարվում (պատմության դասերում դրանց վառ օրինակները կան)։

Հիմա եկեք հասկանանք, թե ինչո՞ւ է Նիկոլը հենց այս փուլում դիսկուրսի դաշտ բերում նման օրակարգ՝ փայլուն իմանալով, թե ինչպիսի պատասխան է ստանալու։ Նախ, նա ի սկզբանե գիտեր, որ Նախագահները մերժելու են և չեն բանավիճելու իր նմանի հետ, երկրորդ՝ նա իր այս քայլով հանրության վրա «ծախելու» է այն թեզը, թե՝ «տեսա՞ք, չեկան բանավեճի, քանի որ ձեզ ասելու բան չունեն, ժող ջան, ձեզ խաբել են, ես ճիշտ եմ»։

Իրականում սա ծխածածկույթ է, քանի որ ենթատեքստը լրիվ այլի մասին է․ ըստ էության՝ Նիկոլն ընդամենը կատարում է Ալիևի հրամանը՝ Մինսկի խմբի լուծարման հետ կապված։ Նիկոլը իհարկե գիտի, որ ԵԱՀԿ ՄԽ-ն ստեղծվել էր Արցախի հարցի բանակցային գործընթացը կազմակերպելու նպատակով, և հիմնական առաքելությունը կողմերի միջև բանակցությունների կազմակերպումն էր։ Հիմա, երբ Ալիևը բաց տեքստով ասում է, որ «Երևանը պետք է միանա մեզ, որպեսզի միասին դիմենք ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ն լուծարվի», Նիկոլը գլխիկոր պատրաստվում է միանալ այդ գործընթացին և դրա համար հող է նախապատրաստում ու թեման «խուրդում»։ Ըստ էության՝ Նիկոլը, լինելով թուրքական օրակարգի թիվ մեկ սպասարկուն, ուղղակի չի կարող չկատարել տիրոջ կարգադրությունը և հրաժարվել պահանջը կատարելուց։

Երկրորդ կարևոր հանգրվանն այն է, որ Նիկոլը նախապատրաստվում է ընտրությունների և փորձում է նախընտրական երկպառակության հերթական դոզան ապահովել ու ընդդիմադիր դաշտը մասնատել։ Նա նախատեսում է ընտրական գործընթացի թիվ մեկ առանցքը հերթական անգամ կառուցել Արցախի շուրջ դիսկուրս ծավալելով և հանրության լայն շերտերին «ապացուցել», որ Արցախի ինքնորոշման ու անկախացման շուրջ փաստացի ոչ մի իրական գործընթաց էլ տեղի չի ունեցել․ ավելին, ըստ իր տեսության, այդ ամենն ընդամենը իմիտացիա է եղել։ Սա լավ հնարավորություն է հանրության հերթական բևեռացումը կազմակերպելու՝ Նախագահներին պառակտելու և ընտրություններին վերարտադրվելու համար։ Նա հստակ գիտեր, որ հանրության գիտակից հատվածն իր դեմ փաստերի մի ամբողջ խուրց է շպրտելու, իսկ ինքը, անամոթ սրիկային բնորոշ, խնդիր չունի այդ թուքումուրն ուտելու։

Փաստ է այն, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել է Նիկոլը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, երբ Պրահայում հայտարարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու 86,66 հազար կիլոմետրի մասին։ Սրանից, ինչքան էլ փորձի մանևրել, փախչել չի կարող։

Ինչ վերաբերում է ՄԽ լուծարման փաստին, ապա Նախագահ Սարգսյանի հայտարարության մեջ հստակ ակնարկվում է, որ այդ կառույցի լուծարման համար Նիկոլը պետք է համանախագահների «դաբրոն» ստանա, այլապես այդ կառույցի մի քանի հարյուր հանդիպումները, 20-ից ավել տարի արված տասնյակ հայտարարություններն ուղղակի առ ոչինչ են դառնում։ Իր այդ քայլով Նիկոլը մարտահրավեր է նետում ոչ միայն ՀՀ երեք Նախագահներին, այլև ՄԽ համանախագահ՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի վերջին 25 տարվա բոլոր նախագահներին ու ԱԳՆ-երին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 6020

Մեկնաբանություններ