Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Անհեթեթ թեզ, ինչը տասնամյակներ շարունակ հանրությանը հրամցվել է «Գոբլի պլան» անվանումով

Անհեթեթ թեզ, ինչը տասնամյակներ շարունակ հանրությանը հրամցվել է «Գոբլի պլան» անվանումով
31.01.2025 | 13:36

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի իբր «գաղտնազերծած» փաստաթղթերի՝ «Ազատության» ոճով մեկնաբանության հիմքում նույն այն անհեթեթ թեզն է, ինչը տասնամյակներ շարունակ հանրությանը հրամցվել է «Գոբլի պլան» անվանումով: Նախ, դրանք ոչ թե կոնկրետ փաստաթղթեր են, կամ գոնե նախագծեր ու ձայնագրություններ, այլ «տետ ա տետ» զրույցների բովանդակության առնչությամբ ցանկալի ենթադրությունների վրա մշակված ՀԵՌԱԳՐԵՐ: Որ եղել է այդպիսի անհեթեթ պլան, որևէ մեկը չի ժխտում, բայց իսպառ բացակայում է իբր դրան սկզբունքային համաձայնություն տալու առնչությամբ որևէ փաստ: Իսկ այն, որ այդ պլանին իբր իր համաձայնությունն է տվել նաև Վազգեն Սարգսյանը, է՛լ ավելի անհեթեթ պնդում է, քանզի այդ ամենը նա հերքել է հայտնի հարցազրույցում և հստակ արտահայտվել, որ դա թուրքական ծագում ունեցող թեզ է, ինչը և՛ ինքը, և՛ նախագահը կատեգորիկ մերժել են:

Ինչի՞ համար է այս աժիոտաժը:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 2344

Մեկնաբանություններ