Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եվրադիտորդնե՞րն են արգելակում խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը

Եվրադիտորդնե՞րն են արգելակում խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը
02.02.2025 | 12:54

Stratfor ամերիկյան հետախուզական վերլուծական կենտրոնի փետրվարի մեկին հրատարակած հաղորդման մեջ https://search.app/Rg9EAH81Y4gbN9zf9 գաղտնազերծվում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների բովանդակությունը: Ըստ այդ հրապարակման՝ դրանք են. неразвертывание сил третьих стран и отказ от претензий в международных судах.

Անդրադառնանք առաջին չհամաձայնեցված հոդվածին: Ինչպես գիտենք, մի քանի օր առաջ ԵՄ դեսպանների համաժողովը որոշեց ևս երկու տարով երկարաձգել եվրոպական դիտորդների առաքելությունը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին: Այս որոշումը ողջունվեց և դրական գնահատվեց ՀՀ իշխանությունների կողմից: Եթե մեր երկրի ղեկավարությունը անընդհատ բարձրաձայնում է խաղաղության գործընթացում առաջընթացը և խաղաղության պայմանագրի կնքումը համարում է գերնպատակ, ինչպե՞ս հասկանանք այս իրավիճակը: Ադրբեջանը պահանջում է հեռացնել եվրադիտորդներին՝ որպես նախապայման հաշտության պայմանագրի կնքման, ուստի դիտորդական առաքելության գործունեության երկարաձգումը նշանակում է գործընթացի արգելակում: Մի խոսքով, առաջանում է պատային իրավիճակ, երբ խաղաղության պահպանման նպատակով ստեղծված դիտորդական առաքելությունը դառնում է խոչընդոտ խաղաղության պայմանագրի կնքման: Ի դեպ, Stratfor-ի հրապարակումները աչքի են ընկնում հավաստիության բարձր աստիճանով: Երկրորդ չհամաձայնեցված հոդվածը՝ միջազգային ատյաններից դիմում-հայցերի հետ կանչման մասին, ավելի լայն մեկնաբանության կարիք ունի մեր իրավաբան մասնագետների կողմից:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2917

Մեկնաբանություններ