Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Մինսկի գործընթացը չեղարկելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն չունի

Մինսկի գործընթացը չեղարկելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավասություն չունի
11.01.2025 | 13:49

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը գրում է, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը։

Նիկոլ Փաշինյանը նախկինում քանիցս հայտարարել է, որ ինքը Արցախի ժողովրդին ներկայացնելու իրավասություն չունի, քանի որ Արցախի ժողովրդի կողմից չի ընտրված։

Նա իրավասու չէ Արցախի ժողովրդի՝ 150․000 մարդու ինքնորոշման իրավունքը միջազգայնորեն ամրագրած Մինսկի գործընթացը չեղարկելու նախաձեռնությամբ հանդես գալ, քանի որ, ինչպես ինքն է հայտարարել, ոչ մի կերպ չի ներկայացնում այդ 150․000 մարդուն։

Բացի դրանից, ԵԱՀԿ Մինսկի խումբ լուծարելը ռազմավարական բնույթի գործողություն է, այդ մտադրության մասին նշված չէ կառավարության ծրագրում, նշված չէ ՔՊ-ի նախընտրական ծրագրում, որի հիման վրա գործող վարչախմբին տրվել է ենթադրական վստահությունը։

Բաքվի բռնապետն իր հերթին պետք է լավ իմանա, որ նրա հայաստանյան գործակցի հնարավոր գործողությունն այս ուղղությամբ ապօրինի է, և հետագայում չեղարկվելու է հայ ժողովրդի կողմից։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 2990

Մեկնաբանություններ