Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հասարակության անցյալը բե՞ռ է իր համար, թե՞ թև տվող ու խրախուսող հանգամանք

Հասարակության անցյալը բե՞ռ է իր համար, թե՞ թև տվող ու խրախուսող հանգամանք
21.12.2024 | 06:55

Հասարակական կյանքի կայունության համար շատ կարևոր նշանակություն ունի ռացիոնալի ու իռացիոնալի հարաբերությունը մարդկանց նպատակների, վարքի ու պահվածքի մեջ։

Հաճախ, իրերի ու իրադարձությունների իմաստների խորքը չտեսնող և բարոյախոսական մակերեսային մոտեցումների կրողները, չտեսնելով նաև տարբերություն մարդկանց արած մեծ ու փոքր սխալների ու նրանց վարքի ու ձգտումների առաջին հայացքից իռացիոնալ թվացող արտահայտությունների միջև, ամեն ինչում ռացիոնալության կոչեր են անում։

Այնինչ, մարդկանց իռացիոնալ պահվածքի դրսևորումներն իրենք կարող են լինել երկու տեսակի՝ նրանց կողմից կայացվող որոշումներ ու կատարվող գործողություններ, որոնք նպաստում են կյանքի բարգավաճ հարատևմանը, և, հակառակը, որ դրանք սխալներ են, որոնք չեն նպաստում կյանքի որակի բարձրացմանը և էներգիայի ու ժամանակի աննպատակ ծախս են։

Նման մոտեցման դեպքում սխալներ են համարվում մարդկանց վարքի ու պահվածքի բոլոր այն դրսևորումները, որոնք տակտիկապես ու ստրատեգիապես առանց որևէ օգուտ տալու էներգիա ու ժամանակ են ծախսում։

Այսինքն, մարդկանց ու մարդկային համակարգերի վարքի ու պահվածքի իռացիոնալ դրսևորումները կարող են լինել՝ 1․ Ռացիոնալ իռացիոնալ, որոնք նպաստում են կյանքի որակի աճին և 2․ Սխալ ու անիմաստ էներգատար իռացիոնալ։

Այս իմաստով, հասարակության քաղաքակրթական ամեն մի մակարդակ ունի ռացիոնալի ու ռացիոնալ իռացիոնալի իր օպտիմալ հարաբերությունը, որի դեպքում այն առավելագույն չափով է նպաստում կյանքի բարգավաճ հարատևմանը։

Ռացիոնալ իռացիոնալի ոլորտում ամեն ինչ սկսվում է լավ կյանքի կամ ավելի լավ կյանքի մասին երազանքներից, որը հատուկ է ավելի կեսաբանականին մոտ ապրելաձև ունեցող մարդկանց ու հասարակություններին, որոնց նման երազանքները ծնում են ժողովրդական հեքիաթներ, երգեր, պարեր, արվեստ, այսինքն միջոցներ, որոնք նպաստում են կյանքի որակի բարձրացմանը։

Եվ կախված նրանից, թե տվյալ հասարակությունը դոմինանտ դիրք ունի, թե խեղճ ու կախյալ դիրք, այն ծնում է կամ «Հազար ու մի գիշերներ» կամ էլ «Հայկական ժողովրդական հեքիաթներ»։

Ավելի զարգացած տեխնոլոգիական հասարակություններում մարդկանց երազանքները ընդունում են ավելի հստակ ու նպատակային տեսք գիտական կանխատեսումների ձևով, որի ավելի երազային տեսակն էլ գիտական ֆանտաստիկան է։

Այս իմաստով, այն հասարակությունները, որոնք ունեն հարուստ գիտական ֆանտաստիկա, ուրեմն ունեն զարգացման մեծ պոտենցիալ և իրենց էությամբ ավելի են միտված դեպի ապագան։

Եվ այստեղ շատ կարևոր է ապագայի մասին երազողների հոգեբարոյական կերտվածքն ու այն, թե տվյալ հասարակության անցյալը բե՞ռ է իր համար, թե՞ թև տվող ու խրախուսող հանգամանք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2589

Մեկնաբանություններ