ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրինագծի հանրային քննարկում

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրինագծի հանրային քննարկում
27.01.2014 | 11:46

Հունվարի 27-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա հանրային քննարկում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» նոր օրինագծի վերաբերյալ: Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրել է օրենքի նախագիծը մշակած աշխատանքային խմբի անդամներին` ներկայացնելու օրինագծի բովանդակությունը, նորարարական մոտեցումները, ինչպես նաև քննարկելու օրինագծի վիճահարույց հիմնահարցերը:

Նոր օրինագիծը ներկայացված է ՀՀ Ազգային ժողովին և ընդգրկվել է նստաշրջանի օրակարգում: Այնուհանդերձ, օրինագծում փոփոխություններ կատարելու հնարավորությունը դեռևս բաց է: Քննարկմանը հրավիրված են նաև շահագրգիռ գերատեսչությունների և Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Դիտվել է՝ 1992

Մեկնաբանություններ