ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն լարվածության թուլացման և ուղիղ երկխոսության կոչ է արել Հնդկաստանի արտգործնախարարի և Պակիստանի վարչապետի հետ հինգշաբթի ունեցած առանձին հեռախոսազրույցների ժամանակ։ Նա ցավակցություն է հայտնել երկու հարևան երկրների միջև շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական անձանց մահվան կապակցությամբ և Պակիստանին կոչ է արել քայլեր ձեռնարկել ահաբեկչական խմբավորումներին աջակցությունը դադարեցնելու ուղղությամբ։               
 

Փրկե՛նք Սևանը, քանի դեռ հնարավոր է

Փրկե՛նք Սևանը, քանի դեռ հնարավոր է
24.04.2014 | 13:47

ՀՀ կառավարությունը Սևանա լճին միանգամից երկու մահացու հարված է հասցնում՝ Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մաuին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով Սևանա լճից ջրբացթողումները 5 տարվա ընթացքում կավելանան 40%-ով, և լիճը կսկսի իջնել ու ճահճանալ: Հաստատվել է «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագիրը», որի համաձայն` Սևանա լճում աճեցվելու է տարեկան 50000 տոննա ձուկ:
Կառավարության այն պնդումը, որ ավելացված ջրբացթողումները կծառայեն Արարատյան դաշտի գյուղացիների ոռոգման կարիքներին, փորձագետները «բլեֆ» են համարում.
Արարատյան դաշտի ջրային պաշարների ճիշտ կառավարման դեպքում Սևանա լճից օրենքով սահմանված ջրբացթողումների քանակը`170 միլիոն խմ, լրիվ բավարար է։ Գյուղացիները չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը, որովհետև ՋՕԸ-ները ստիպում են ոռոգման ջուրը ստանալ պոմպերով և վճարել դրա համար։ Գյուղացիները, ովքեր օգտվում են արտեզյան ջրերից, Սևանի ջրերի օգտագործման կարիքը չունեն: Ձկնաբուծարանի համալիր ծրագրով Սևանա լիճը ամեն տարի կստանա ազոտով, ֆոսֆորով և գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով լի 50000 տոննա արհեստական կեր, ցանցավանդակներում սատկած և հիվանդ ձկներ, ձկների բուժման համար անհրաժեշտ դեղորայք:
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը կոչը անում մասնակցել նախազգուշացնող բողոքի քայլերթին` ուղղված Սևանա լճի փրկությանը: «S.O.S. Սևան» քայլերթը կմեկնարկի ապրիլի 25-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի օղակաձև հրապարակից դեպի Սևան-Հրազդան ջրանցքը Սևան-Երևան մայրուղով: Բողոքի ակցիան կշարունակվի Երևանում ապրիլի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի օրը, Ազգային ժողովի շենքի դիմաց:

Դիտվել է՝ 2185

Մեկնաբանություններ