Յոթ տասնամյակ, մինչև 90-ականների սկիզբը Հայաստանը «ՀԽՍՀ» անվամբ վարչատարածքային միավոր էր խորհրդային կայսրության կազմում կառավարվում էր «դեմոկրատական ցենտրալիզմի» սկզբունքով ձևավորվող ԽՄԿԿ-ի ստորաբաժանումներից մեկի՝ ՀԿԿ-ի կողմից :
91-98թթ. Հայաստանը պետականություն նվեր ստացած և պետության նմանվել փորձող տարածք էր, որը կառավարվում էր ՀԿԿ-ին փոխարինած «Ղարաբաղ կոմիտե-ՀՀՇ»-ի կողմից՝ գրեթե կոլեգիալ՝ որոշ արտոնություններ ընձեռնելով Լևոն Տեր-Պետրոսյանին:
98-2008թթ. Հայաստանը գրեթե պետության նմանված, սակայն խիստ ռազմականացված տարածք էր, որը կառավարվում էր «Ղարաբաղյան պատերազմի» հաղթանակի կերտման գործում ծանրակշիռ ավանդ ունեցողների կողմից: Կառավարման «առյուծի բաժինը» վերապահված էր մեկ անձի՝ Ռոբերտ Քոչարյանին:
2008-18թթ. Հայաստանի պետության նմանվելուց մնացել էր միայն ֆուտլյարը և այն վերածվել էր «մաֆիոզ կլանների» գործունեություն ծավալելու տարածքի, որը պաշտոնապես կառավարվում էր ՀՀԿ-ի կողմից, որտեղ հավաքված էին «մաֆիոզ կլանների» պարագլուխներն ու մերձավորները: Ժամանակ առ ժամանակ տարածքի կառավարման մեջ ներգրավվում էին նաև այլ անվանումով կուսակցություններ («մաֆիոզ կլաններ»): «Կլանների» միջև հավասարակշռություն պահպանելու գործը վերապահված էր Սերժ Սարգսյանին:
2018-21թթ. Հայաստանը իմիտացիա էր անում, որ կրկին փորձում է նմանվել պետության, սակայն 2020թ. պատերազմն ու կրած պարտությունը վերջ դրեցին այդ «մայմունությանը» ևս և Հայաստանը վերջնականապես հայտնվեց թուրք-ադրբեջանական տիրապետության տակ: Առ այսօր պաշտոնապես կառավարվում է կոլաբորացիոնիստական ռեժիմի և նրա պարագլխի՝ Նիկոլ Փաշինյանի միջոցով:
2025թ. կոլաբորացիոնիստական ռեժիմը սրնթաց կերպով կորցնում է իր նախկին ազդեցությունը տարածքում տեղի ունեցող պրոցեսների վրա, վկան՝ Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած և դրա շուրջ ծավալված իրադարձությունների քրոնիկոնը:
Ամփոփ՝ երբեմնի Հայաստան կոչվող տարածքն, այժմ՝ 2025թ. մայիսի դրությամբ, վերածվել է թուրք-ադրբեջանական տիրապետության տակ գտնվող դասական «СУЧЬЯ ЗОНА»-ի՝ իր ողջ «պերճանքով և թշվառությամբ»…
«Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ. վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»:
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ