ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա»

Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա»
25.07.2025 | 16:15

Իհարկե, Հայաստանում ապշելու շատ բան կա։ Բայց նույնիսկ յոթ տարի ամեն ինչ տեսած հասարակության համար քաղաքական առաջնորդության այսօրվա պահվածքը, միևնույն է, ապշեցուցիչ է։

Մի ամբողջ ազգ հետևում է, թե Նիկոլը երբ ինչ կասի կամ կանի։ Նա ստացել է գործողությունների և մտքերի լիակատար ազատություն։ Նա դա ստացել է այն պարզ պատճառով, որ նրան այդ հնարավորությունը տրվել է։

Ես չգիտեմ, թե ո´ր օրը նա ինչ կանի, չեմ էլ ուզում գուշակել, բայց ես գիտեմ այլ հստակ բան.

- Տասնյակ-հազարավոր ընտանիքներ ու անհատներ պատրաստ են պայքարի. նրանց համար այս վիճակը կենսականորեն անընդունելի է, սակայն չգիտեն իրենց անելիքը, որովհետև չկա կազմակերպողը։

- Վաղը- մյուս օրն անխուսափելիորեն հարցեր են լինելու նրանց, ովքեր կարող էին, պարտավոր էին կազմակերպել- առաջնորդել, բայց չեն արել։

Տարբեր անհատների կողմից հրապարակային հնչել և հնչում են բազմաթիվ առաջարկներ, որոնք կորում են՝ չստանալով ռեալիզացիայի շանս։ Որովհետև չկա կազմակերպիչ- առաջնորդի միավորը, ինստիտուտը։

Ես ինքս հոգնել եմ առաջարկներ հնչեցնելուց, և երևի ժամանակն է դադարեցնելու։ Քանի չկա հասցեատերը՝ ազնիվ-աշխատունակ միավորը (միավորները), դա երևի անիմաստ է։ Երեկ ընկերներիցս մեկը, իմ մի քանի առաջարկները կարդալուց հետո, իր կողմից որպես հետաքրքիր գաղափար առաջարկեց հեռավոր 1989 թվականի օգոստոսի 23-ին բալթյան երեք պետությունների քաղաքացիների կենդանի շղթայի օրինակը՝ հաջակցություն անկախության գաղափարի։ Այն ժամանակ սա շոկային էր միջազգային հանրության համար։ Ահռելի ազդեցություն թողեց։ Երեք հանրապետությունների քաղաքացիներ ձեռք-ձեռքի տվեցին մեկ ընդհանուր գաղափարի համար։

Իսկ ինչո՞ւ չի կարելի կազմակերպել Երևան-Էջմիածին շղթան կամ բոլոր եկեղեցիների միաժամանակյա աջակցության շղթան, որով հազարավոր քաղաքացիներ, ընտանիքներ իրենց աջակցությունը կհայտնեն եկեղեցուն։

Իրականում շատ բան կարելի է անել, եթե դրան կոչված ինստիտուտները չլինեն անգործունյա։ Խնդիրը լավ գաղափարների կամ լավ քաղաքացիների պակասը չէ։ Կազմակերպված քաղաքական կառույցների բացակայությունն է խնդիրը Ես չգիտեմ, թե ինչու ընդդիմադիր պատգամավորները չեն դիմում ՍԴ՝ վարչապետի կողմից «եկեղեցու ռեֆորմների» հարցով։ Նա ուղղակի սահմանադրորեն չունի նման լիազորություններ։ Կան բազմաթիվ այլ հետաքրքիր գաղափարներ, որոնք կյանքի չեն կոչվում։ Եվ խոսքը միայն եկեղեցու թեմային չի վերաբերում։ Եղանա՞կն է խնդիրը։

Կարող են ասել՝ դուք արեք, մենք դաշտն ազատ ենք թողնում (ընդ որում, սա ասում են բացառապես դժվար փուլերում)։ Սա, սակայն, սխալ պատասխան է, որովհետև կան ֆորմալ միավորներ, որոնք ձևավորվել են ընտրությունների արդյունքում, այդ թվում՝ մեր բոլորի ձայներով։ Պրոցես կազմակերպելու համար պետք են նաև ռեսուրսներ, և շատ կարգին մարդիկ պարզապես չունեն դրանք։

Այս փուլը ծայրաստիճան ակնառու դարձրեց առաջնորդության ճգնաժամը։ Մյուս կողմից՝ հստակեցրեց լուծվելիք խնդիրը՝ նոր միավորներ, նոր դաշինքներ, նոր թիմեր, նոր աշխատաոճ, նոր գաղափարներ։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 10602

Մեկնաբանություններ

╩И█╗Е▀╝Е╖┐И▒╠Ф╩┐Е╢╡/1349339141">«Իրատես» թերթի արխիվից
Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի  բե­րա­նը
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը