-
14.02.2025|
17:38
Նիկոլը մեկնել է Մյունխենի անվտանգության համաժողով և իր կայքում հրապարակել Գերմանիա ժամանելու ֆոտոները։
-
14.02.2025|
09:56
Փետրվարի 13-16-ը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն, ուր կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։ Փաշինյանի համար կարևոր չէ՝ Վաշինգտոնում կրոնական ազատության համաժողովի՞ն է մասնակցում, Փարիզում արհեստական բանականությանը նվիրված հավաքի՞ն, թե՞ Մյունխենում անվտանգության համաժողովին, նրա համար կարևորը Հայաստանից հեռու լինելն է։
-
13.02.2025|
14:32
Ինչպես և կանխատեսվում էր՝ երեկ խորհրդարանում տեսարանների, հոգեկան ցնցումների, մարազմատիկ զեղումների ու տրագիկ պատկերների պակաս չունեցանք։ Շատ եմ խոսել այն մասին, որ Նիկոլին հունից հանելու ու հավասարակշռությունը կորցնելու համար մի քանի բանալի բառեր են պետք...
-
13.02.2025|
12:11
Ճակատագրի հեգնանքով Պետրոս Ղազարյանն առաջին հեռուստալրագրողն էր, ով 2018 թ. հուլիսին հրավիրեց ինձ "Կենտրոն" հեռուստաընկերություն` Արայիկ Հարությունյանի ու Հովհաննես Հովհաննիսյանի մասնակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի առանձնասենյակ կատարած ավազակային ներխուժման դրվագին անդրադառնալու համար: Միամիտ պետք չէ լինել կարծելու համար, թե այդ հրավերը նպատակ ուներ բացահայտելու իշխանազավթում իրականացրած նորաթուխ պաշտոնյաների հանցավոր վարքը. նպատակ կամ պատվեր կար հնարավորինս արդարացնել կամ մեղմել վերջիններիս արարքը, սակայն բերված փաստերի ու հիմնավորումների դիմաց Պետրոսը չկարողացավ զարգացնել հարձակողական ոճն ու անցավ պաշտպանության:
-
13.02.2025|
08:42
Հանրային ռադիոյի մուտքի դիմացից օրեր առաջ հեռացված Արցախի դրոշի վերաբերյալ կասեմ հետևյալը.
Դրոշը բարձրացվել էր 20 թվականի վերջում կամ 21-ի ամենասկզբում՝ պատերազմից հետո՝ ի պատիվ ընկերությունից ռազմաճակատ մեկնած աշխատակիցների, աշխատակիցների հարազատների և ի փառս նրանց, ովքեր ռազմաճակատից չվերադարձան:
-
12.02.2025|
16:02
ԱՄՆ-ի պետական համակարգում մեծ փոփոխություներ են սպասվում, ես կասեի՝ դրական փոփոխություններ: Սկիզբ են դրել պետական ռեսուրսների՝ հարկ վճարողների գումարների վատնումը կասեցնելուն և պետական պարտքի նվազեցմանը:
-
12.02.2025|
07:35
Մտնում եմ ավտոբուս:
Վալիդատորի կողքով սառնասրտորեն անցնում եմ, մի խոսքով` չեմ վճարում և ձև չեմ տալիս, իբր ցանկանում եմ վճարել: Ուղևորներն ինձ նայում են այնպես, ինչպես «թուրքը խոզի մսին»:
-
11.02.2025|
16:51
Նիկոլ Փաշինյանը սովոր է քամելեոնի նման հարմարվել միջավայրին. եթե դաշնակցականների հետ է հանդիպում, ասում է, որ ինքը նախկինում հոգով դաշնակցական է եղել...
-
10.02.2025|
14:39
Երևանի ավտոբուսներում քչերն են վճարում, ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտը հաջողել է։ Շուտով Նիկոլ Փաշինյանը Տիգրան Ավինյանին հեռախոսային հաղորդագրությամբ հորդորելու է հեռանալ քաղաքապետի պաշտոնից՝ հանրության աչքում նրան մեղավոր կարգելով։
-
09.02.2025|
12:33
Կա հստակ մեդիա, PR օրինաչափություն. հանրային որևէ գործընթացի PR-ին նիկոլի ներգրավումը փաստում է մեկ բան՝ ուրեմն տվյալ թեման առաջ տանելու գործերը վատ են, իսկ դա նշանակում է, որ տրանսպորտի բոյկոտի թեման հստակ հաջողություն է արձանագրել: