ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

49+1 տոկոս են տանելու առաջիկա ընտրություններում

49+1 տոկոս են տանելու առաջիկա ընտրություններում
03.07.2018 | 12:43

ՕԵԿ-ը ակտիվացել, ընկել է մարզեմարզ՝ հանդիպումներ է ունենում, սուփրա սեղանների շուրջ է «նստում» իր թիմակիցների հետ, փորձում հասկանալ օրվա թրենդն ու իրենց անելիքը՝ զուգահեռաբար հեղեղելով Ֆեյսբուքը՝ իր գոյությամբ: Տեսանելի ակտիվության «պոռթկումը» Արթուր Բաղդասարյանի լայվերն են ու հայտարարությունը, թե 49+1 տոկոս են տանելու առաջիկա ընտրություններում։

Մարզեմարզ ընկած, երիտասարդական նոր թիմով շրջապատված ՕԵԿ-ին ու նրա առաջնորդին ուղեկցում են նաև Մհեր Շահգելդյանն ու Հեղինե Բիշարյանը` ՕԵԿ-ի հին գվարդիայի վերջին մոհիկանները: Ի դեպ, հներից այսպես ու այսքան շուտ միայն ՕԵԿ-ն է մտել մեջլիս. վերջինիս տառապանքը թերևս փորձ ունի, նրանք նախորդ «սազիվին» չանցան պառլամենտ։ Բոլոր ֆրոնտներով աշխատող ՕԵԿ-ը Ֆեյսբուքում իշխանական թիմին զուգահեռ մրցակցում է վերջիններիս հետ. Արթուր Բաղդասարյանի «լայվն» օրերս հավաքել էր ավելի քան 150 հազար դիտում, ինչը խոսում է այն մասին, որ ֆեյսբուքյան տիրույթում նոր ու ակտիվ բնակիչ է հայտնվել:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2351

Մեկնաբանություններ