Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Առայժմ գտնվեց Գագիկ Ծառուկյանի իրական «կոչումը»

Առայժմ գտնվեց Գագիկ Ծառուկյանի իրական «կոչումը»
29.10.2018 | 18:47

Այսօր խորհրդարանում կրկին տապալվեց ԸՕ-ի քվեարկությունը` զավեշտալի տարբերությամբ, չբավականացրեց ընդամենը մեկ ձայն: Բոլոր մեղադրանքներն ուղղվեցին ՀՅԴ-ին, քանի որ նրանց երկու պատգամավորները բացակայում էին: ՀՀԿ-ն նորից վերհաստատեց իր դիրքորոշում: Դահլիճում ներկա «իսկական» ՀՀԿ-ականները երկուսն էին` Արփինե Հովհաննիսյանը և Արմեն Աշոտյանը: Երկուսն էլ ակնարկներով ողողված ելույթ ունեցան: Բայց առանձնահատուկը Արփինե Հովհաննիսյան հռետորական հարցն էր ուղղված իշխանություններին. եթե այդքան ցանկանում են բիզնեսը քաղաքականությունըից առանձնացնել, է?, ինչու? չեն առանձնացնում: Այս հայտարարությունը հստակ ուղղված էր Փաշինյան-Ծառուկյան վերջին «մերձեցումներին», երբ բաց տեքստով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Գագիկ Ծառուկյանը ոչ թե օլիգարխ է, այլ սեփականատեր: Հիմա ԲՀԿ առաջնորդը գտել է իր կարգավիճակը քաղաքականությունում ու ամեն անգամ ասում է. «Վարչապետի ցավը տանեմ, ասաց չէ` սեփականատեր եմ»: Վերջ: Վերջապես գտնվեց Գագիկ
Ծառուկյանի իրական «կոչումը»:


Սակայն սա ընդամենը «փափուկ բարձ» է Հայաստանի ամենախոշոր օլիգարխներից մեկի գլխի տակ, որովհետրև երբ ջրերը զուլալվեն, Փաշինյանը ոտքը «պնդեցնի», Ծառուկանը հեշտությամբ կվերափոխվի բիզնեսմենի, կամ ավելի վատ օլիգարխի, այ այդ ժամանակ գուցե ոչ մի հուշագիր, պայմանավորվածություն այլևս չօգնի նրան: Իսկ հիմա Ծառուկյանը կարող է «ազատ լողալ»: Այս ուժի և նրա ղեկավարի բախտը հեչ չի բերում, ով իշխանությունը ստանձնում է, ուզածի չափ այս ու այն կողմ է տանում նրան, մեկ` լրիվ ինքնաոչնչացման, մեկ` վերակենդանացման, մեկ` սեփականատիրոջ ճանապարհով, մեկ էլ ով գիտի` թե ինչ ուղիով: ՀՀԿ-ից ՔՊ-ի գիրկը թռած ԲՀԿ-ին դեռ ի՜նչ օրեր են սպասվում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ