Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մնացին բախտի քմահաճույքին. Սենոր Հասրաթյան

Մնացին բախտի քմահաճույքին. Սենոր Հասրաթյան
16.08.2022 | 07:31

Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա, որը պետական մակարդակով նախաձեռնելով Բերձորի կամ Աղավնոյի հանձնումը, նույն «հետևողականությամբ» անընդունակ եղավ իրականացնել տեղահանվող բնակչության գոնե կազմակերպված տարհանումը։


Արդյունքում՝ անպաշտպան ու տնազուրկ հայը, մնալով բախտի քմահաճույքին, հերթական անգամ իր մաշկի վրա զգաց ոչ այնքան թշնամու, որքան սեփական իշխանության դաժան հարվածի ծանրությունը:

Դիտվել է՝ 10950

Մեկնաբանություններ