Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Երեկվա բանավեճն ավելի շատ դիվիդենտներ բերեց Հարիսին

Երեկվա բանավեճն ավելի շատ դիվիդենտներ բերեց Հարիսին
11.09.2024 | 21:08

Ի տարբերություն հունիսի 27-ի Բայդեն-Թրամփ բանավեճի, որտեղ գործող նախագահը պարզապես տապալվեց, Թրամփ- Հարիս երեկվա բանավեճը ակնհայտ ֆավորիտ չուներ:

Ձեռքիս տակ սոցիոլոգիական հարցումներ չկան, բայց իմ առաջին տպավորությամբ՝ երեկվա բանավեճն ավելի շատ դիվիդենտներ բերեց Հարիսին:

Թրամփն այս ընտրարշավում հաջողված «ՀակաԲայդեն» էր, բայց դա չի երաշխավորում նրա հաղթանակը այլ դեմոկրատի հանդեպ:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 13925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ