Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Երևանի խանության ժամանակներում ոչ միայն Ադրբեջան, անգամ Բաքվի խանություն չկար

Երևանի խանության ժամանակներում ոչ միայն Ադրբեջան, անգամ Բաքվի խանություն չկար
11.11.2024 | 11:45

ՔՊ ԱԺ-ի օրակարգում իրենց խոսնակի ձեռամբ ՀՀ օրհներգի խմբագրումն է. ՀՀ պետական սահմանները խմբագրեցին. տարածքային ամբողջականությունը խախտեցին, հանձնեցին Ադրբեջանին, Արցախը հանձնեցին ի կեր ցեղասպան ալիևի, այժմ պետական օրհներգի վերջին քառատողն են ուզում հանել.

«Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի.

Բայց երանի՜, որ յուր ազգի

Ազատության կզոհվի»։

Ըստ ամենայնի ամեն անգամ նյարդային ցնցումներ են ապրում՝ ազգի ազատության համար զոհվելու արժանապատիվ հայերի խոսքերից։

Այս համապատկերում նույն օրերին ցեղասպան զավթիչ ալիևը, որի խորհրդարանի խոսնակուհուն այդպես հանդիպել էր տենչում Սիմոնյան Ալենը եւ բնականաբար մերժում ստացավ, լուսանկարվում է անցյալի Երեւանի խանության դրոշի հետ, դրա պաստառներով և հերթական անգամ ՀՀ անկախության, ինքնիշխանության դեմ հոխորտանքներ է հրապարակում։

Առերևույթ հույժ հիմնավոր կարծիք է ծագում, թե ում պատվերն են կատարում ՔՊ-ում՝ օրենսդրից սկսյալ։

Ողբամ զավթիչ միջազգային հանցագործներին ծառայություն մատուցող թշվառներին. «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» աստվածաշնչյան արձանագրում է։

Երևանի խանության կազմում խորհրդարանի խոսնակ նախատեսված չէր։

Խանություն տենչացողներն էլ պատմության թատերաբեմից վաղուց դուրս են նետված։

Ի դեպ, Երևանի խանության ժամանակներում ոչ միայն Ադրբեջան, անգամ Բաքվի խանություն չկար, Շամախիի կուսակալությունն էր, բայց յուր ազգի ազատության ապրելու և զոհվելու պատրաստ հայություն կար ու արդ կա ՀՀ-ում՝ ի հեճուկս Ալեն Սիմոնյանի, նրա գործընկերների։

Ոչ միայն հացիւ, այլեւ բանիւ։

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2594

Մեկնաբանություններ