«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

Աղավաղում է մեր պատմությունը՝ շեշտը դնելով միայն տխուր դրվագների վրա

Աղավաղում է մեր պատմությունը՝ շեշտը դնելով միայն  տխուր դրվագների վրա
14.12.2024 | 15:52

Հարուստ պատմություն ունեցող ազգերի մոտ, հատկապես, եթե այդ պատմությունը հազարամյակների է, եղել են և՛ փառավոր դրվագներ, և՛ հաղթանակներ, և՛ պարտություններ, և՛ ողբերգական ու ամոթալի դրվագներ, ինչպիսին հիմա մեր ժամանակներն են: Թվարկել տխուր դրվագներն ու ասել, թե մեր պատմությունը փառահեղ մի համարեք, նշանակում է միտում ունենալ աղավաղելու պատմությունը՝ շեշտը դնելով միայն այդ տխուր դրվագների վրա: Կարծում եմ՝ դա հասկանալի է նույնիսկ վեցերորդ դասարանցուն:

Պետության թիվ մեկ թշնամին արշավ է սկսել Հայոց պատմության դեմ: Այդ մասին արդեն խոսողներ կան, պատճառների մասին՝ նույնպես: Ես պատմաբան չեմ, բայց պետության թիվ մեկ թշնամուց հաստատ լավ գիտեմ մեր պատմությունը: Ուստի, որպես օրինակ, կանդրադառնամ միայն հենց մեր կյանքի օրոք տեղի ունեցած դրվագներին: Մենք ինքներս ենք ականատես եղել մեր պատմության փառահեղ դրվագներից մեկին: Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը հենց այդ դրվագներից է: 2018 թվականից էլ ականատես ենք եղել մեր պատմության ողբերգական դրվագներին, երբ «տրոյական ձին» դրվեց Հանրապետության հրապարակում՝ համատարած ցնծության ներքո: Դրա հետևանքով եղավ պարտություն, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ: Ողբերգականին գումարվեց ամոթալին՝ այդքանից հետո «տրոյական ձիու» վերարտադրմամբ, ինչն աննախադեպ էր մարդկության պատմության մեջ: Հիմա այդ ամենի հեղինակը ցանկանում է մոռացության մատնել մեր պատմության փառահեղ էջերը և ժողովրդին համոզել, որ ինքը «ազգ-նահատակ» է: Մեծ պատմություն ունեցող փոքր ազգերին եթե զրկես իրենց պատմությունից, նրանք կձուլվեն և կվերանան: Պետության թիվ մեկ թշնամին, մեր պատմության դեմ արշավելով, արշավում է մեր գոյության դեմ: Նրա նպատակը Հայաստանը կործանելն է: Կարծում եմ՝ սա նույնպես վեցերորդ դասարանցու համար պետք է պարզ լինի: Սա նաև առիթ է յուրաքանչյուր ընթերցողի համար՝ պարզելու, թե ինքը որ «դասարանում» է:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2104

Մեկնաբանություններ