ՈՒրեմն, նկարագրեմ իրավիճակը:
A և B վարորդների մասնակցությամբ տեղի է ունեցել վթար: Վարորդ Բ-ն վթարի վայրում գտնվող պարեկներին խեղաթյուրել է (սուտ է ներկայացրել) վթարի հիմքում ընկած փաստական հանգամանքները: Եվ, քանի որ Նոր Հայաստանում B ձևաչափի քաղաքացիները, այդ թվում վարորդները, նորաձև են, ապա պարեկները հիմք են ընդունել B վարորդի հայտնած տեղեկությունները, իսկ Նաիրի Ինշուրանսի փորձագետ G-ն, հիմք ընդունելով պարեկների, հետևաբար` վարորդ B-ի վթարի վերաբերյալ «տեղեկություններն» ի վնաս վարորդ A-ի որոշում է կայացրել:
Դե, ինչպես գիտեք, Նոր Հայաստանում G ձևաչափի քաղաքացիները, այդ թվում փորձագետները, ևս նորաձև են:
Հիմնվելով G փորձագետի, հետևաբար` պարեկների, հետևաբար` B վարորդի «տեղեկությունների» վրա, Նաիրի Ինշուրանսն ի վնաս A վարորդի որոշում է կայացրել:
Այժմ` ամենազավեշտալին:
ՈՒրեմն, վարորդ A-ն գնում է Նաիրի Ինշուրանսի գրասենյակ, իր անհամաձայնությունն է հայտնում փորձագետ G-ի եզրակացությանը և գրում է ՄԻԱՅՆ, որ «կտրականապես դեմ է որոշմանը»: Միայն մեկ նախադասություն: Նաիրի Ինշուրանսում չեն հարցնում, թե հատկապես ինչին է դեմ վարորդ A-ն, ընդունում են մեկ նախադասությունից կազմված դիմումը և այն կրկին հասցեագրում են փորձագետ G-ին: Հաջորդ օրը վարորդ A-ն փորձում է գրավոր կամ բանավոր կերպով բացատրել, թե, ի վերջո, ինչին է ինքը «կտրականապես դեմ»: Նաիրի Ինշուրանսի Ալֆրիդան ասում է, որ վարորդ A-ն զրկված է որևէ բան բացատրելու իրավունքից: Նման իրավունք ստանալու համար վերջինս պետք է դիմի Նաիրի Ինշուրանսի ղեկավարությանը: Իսկ մինչ այդ փորձագետ G-ն, հիմնվելով ԲԱՑԱՌԱՊԵՍ «կտրականապես դեմ եմ»-ի վրա, առանց լսելու, թե ինչին է «կտրականապես դեմ» վարորդ A-ն, հերթական «եզրակացությունն է» գրելու:
Ճշմարիտ եմ ասում. Նոր Հայաստանում նորաձև են B-ն և G-ն: Իսկ A-ին ամենուրեք «օպելով համբալի» տեղ են դնում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ