Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Հայ հանրությունը ալեկոծվել է Ալիևի հարցազրույցից

Հայ հանրությունը ալեկոծվել է Ալիևի հարցազրույցից
08.01.2025 | 15:02

ՈՒզում եմ հասկանալ, թե ի՞նչն էր նորություն: Ձեզ համար գաղտնիք է՞ր, որ թուրքերը կանգ չեն առնելու: Տարիներ շարունակ հետևողական ասել են, որ հայերը պետություն ունենալու իրավունք չունեն, որ իրենց վերջնական նպատակը այս տարածաշրջանում հայկական պետության ոչնչացումն է:

Ի տարբերություն մեզ, նրանք շատ լավ գիտեն, որ հայ-թուրքական հակամարտությունը էթնիկ բնույթ ունի, այն գոյութենական է. կամ մենք ենք որպես գործոն մնալու էս տարածաշրջանում, կամ իրենք: Իսկ իրենց կուրատորները այնքան խելացի են, որ մեզ ուշքի գալու հնարավորություն չեն տալու. 90-ականների դասը լավ են սովորել:

Մի «գաղտնիք» բացեմ հատուկ նրանց համար, ովքեր պնդում են, թե 90-ականներին Արցախի «խաղաղ» հանձնումը՝ իմա կապիտուլյացիան, միակ իրական տարբերակն էր: Բոլոր նրանք, ովքեր ներկա իշխողներին մեղադրում են առավել շուտ չհանձնվելու մեջ, ոչնչով ներկա խմբակից չեն տարբերվում: Նախ հիշեցնեմ, որ հայության «վերնախավը» միշտ էլ պատրաստ է եղել տարբեր փաթեթավորմամբ «Արցախը» հանձնելուն: Ձեզ հարց չե՞ք տվել, թե ինչու՞ ի վերջո, ընտրվեց ամենաայլանդակ՝ դավադիր, կառավարելի պատերազմի տարբերակը:

Տվե՛ք ձեզ այդ հարցը և փնտրեք պատասխանը:

Գուցե վերջապես հասկանաք, որ 1994-ից սկսած Հայաստանը ղեկավարած բոլոր անձինք պետական դավաճանություն են գործել, որովհետև երկիրը չեն պատրաստել ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ: Բոլորը, սկսած առաջինից, որ 1994 թ-ի գարնանը վիժեցրեց իրավիճակը մեր օգտին անդառնալի շրջելու փայլուն հնարավորությունը, և նրա արժանի ժառանգները, որ հետևողական փոշիացրին երկրի մարդկային, գիտական, արդյունաբերական, տնտեսական, աշխարհագրական, քաղաքական կապիտալը: Իսկ ներկա անհայտ ծագման անձը, հոյակապ շարունակելով նախորդների գործը, մսխում է արդեն մեզ մնացած միակ՝ ազգային ինքնության կապիտալը:

Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, ապա այն ունի միայն մեկ լուծում՝ ազգայնական քաղաքական ուժի ստեղծում, որ չի վախենում իրականությունից, իրերն իրենց անուններով կոչելուց, չի՛ վախենում ազգին անկեղծ ասելուց, որ մենք անխուսափելի, պարտադրված պատերազմի մեջ ենք, որ խաղաղություն մոտ ապագայում չի լինելու, եթե իհարկե գերեզմանի խաղաղությունը նկատի չունեք: Չի վախենում անկեղծ ասել, որ շատ երկար հեշտ չի լինելու, որ այս պայքարում մենք պիտի գերլարենք մեր ուժերը, պիտի համախմբենք մեր ողջ պոտենցիալը հաղթանակի համար, որ այդ հաղթանակը մեզ պետք է ցանկացած գնով, որովհետև առանց հաղթանակ ոչինչ չի լինելու, եղածն էլ կորցնելու եք: Որ միայն գորդյան հանգույցները կտրելով, հայության առաջ ռազմավարական մեծ նպատակներ դնելով է հնարավոր մեր հետագա գոյությունը: ՈՒ կստանձնի երկիրն այդ վիճակից հանելու ծանրագույն պատասխանատվությունը: Մնացած բոլոր արձագանքները, հարգելի հայրենակիցներ, անիմաստ ջղաձգումներ են և հոգեվարքը երկարաձգելու փորձեր միայն:

Ընդ որում, «հայ» «քաղաքական» և «վերլուծական» դաշտի շատ ներկայացուցիչների համար լավ վճարվող ջղաձգումներ:

Արփի ԹՈՓՉՅԱՆ

Դիտվել է՝ 1934

Մեկնաբանություններ