4 օր առաջ ասում էր՝ աղքատությունը ձեր խնդիրն է, 4 օր հետո ասում է՝ ես լավ եմ ապրում, շատ եմ վաստակում, շատ եմ ծախսում: Կարելի էր սա մեկնաբանել որպես միանգամից հարստացած մի չտես գեղցու պահվածք, բայց քանի որ խոզ խանձողը ոչ բարով երկրի ղեկավար է և ցոփ ու շվայտ կյանքով է ապրում հենց ժողովրդի հաշվին, երկիրը կործանելու հաշվին, սա աննախադեպ, աննկարագրելի լկտիություն է, այլասերվածություն է: Ոչ ոք երբեք նման ձևով ձեռք չի առել, չի ստորացրել ժողովրդին: Մեր երկրում կան բազմաթիվ մարդիկ, որոնք մեծ դժվարությամբ են իրենց երեխաների համար մի կտոր հաց հայթայթում, և այդ ֆոնին վերջնականապես մարդկային նկարագիրը կորցրած, հղփացած խոզ խանձողը անընդհատ հրապարակայնորեն ի ցույց է դնում, թե ինչպես են իրենք մարդ ու կնիկ անհագ կերպով լափում, հագնվում և վայելում շքեղ կյանքը: Բացի աղանդավոր զոմբիներից նման պահվածքը ոչ ոք չի կարող արդարացնել: Որքա՞ն մարդու է դժբախտացրել դավաճան խոզ խանձողը, և հիմա ամեն օր այդ մարդկանց աչքն է մտցնում, թե ինքը ինչքան երջանիկ է: Ես ավելի այլասերված, ավելի պիղծ մեկին երբեք չեմ տեսել, ոչ էլ լսել եմ, որ կա այդպիսին:
Արամ Աբաջյան