Շատերը «նախկին-ներկան» կենդանի պահելու շուրջ տարակուսում են՝ ինչպե՞ս եղավ, որ այսքան աղետների ֆոնին այս խնդիրը մնաց որոշիչ, պատճառ դարձավ պետության համար բազմաթիվ անհաջողությունների, և, բնականաբար, մեղադրանքի սլաքն ուղղում են դեպի հանրություն:
Ինչպես բազմիցս գրել եմ՝ թեման չկա որպես այդպիսին, քանի որ բոլորն էլ դաշտում են, բոլորն էլ նախկին են, բոլորն էլ ներկա են՝ և՛ ուղիղ, և՛ փիլիսոփայական իմաստներով:
Բայց կա մի նրբություն. թեման կենդանի են պահում հենց իրենք՝ պայմանական նախկինները, երբ անմիջապես Նոյեմբերի 10-ից հետո սկսեցին իրենց արդարացման և մաքրման գործընթացը, ստիպեցին քաղաքական ակտիվին և տարբեր հոսանքներին չխոսել մեղքի իրենց բաժնի մասին, այլ հակառակը՝ մեկ մարդուց բացի այլ մեղավոր չփնտրել:
Եվ ուրեմն, թեման կենդանի է, քանի նրանք տեղի ունեցող աղետներին գերադասում են սեփական անունն ու համբավը, գերադասում են ավելի շատ արդարանալ, քան խնդիրներ լուծել:
Կրկնեմ՝ գործընթացն ապարդյուն է, քանի որ այն հաջողելու համար նրանք պիտի փոխեն տասնյակ տարիների իրականությունը, ինչը գործնականում անհնար է:
Էլիզա Առաքելյան