Սպանդանոցային մորթի վերաբերյալ օրենք ես ընդունում, դրա իրականացման համար փողեր ես դուրս գրում պետբյուջեից, ոչինչ կամ գրեթե ոչինչ չես անում դա ապահովելու համար, ամբողջ տարին չես հետևում ընդունածդ օրենքի կատարմանը՝ ծախսածդ փողերի արդյունավետության համար ու մեկ էլ հո՛պ, գալիս ու բռնագրավում ես «վտանգավոր» միսը:
Սրանից բացահայտ թալա՞ն:
Ու էստեղ չգրեք, թե ես դեմ եմ «առողջ մսին», իսկ դուք մենակ «սպանդանոցային» միս եք ուտում: Ուրիշներին կխաբեք, ձեր տնեցիքին կխաբեք, բայց հո ձեզ էլ չե՞ք խաբելու:
Ինչ-որ մեկին «վիզ պետք էր» նոր տարուց առաջ մսի գինը հանել երկինք ու ձևը գտավ:
Էդուարս Սարիբեկյան