ԵՄ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչի Թրամփի թեկնածու Կիմբերլի Լոուն հայտարարել է, որ ԵՄ-ն արդարացի չի վարվում Վրաստանի հետ, և երբ ինքը դառնա ԵՄ-ում ներկայացուցիչ, կօգնի Վրաստանին վերսկսելու ԵՄ-ին անդամակցության գործընթացը ու պատրաստ է միջնորդ դառնալ Վրաստանի քաղաքական ուժերի միջև:
Նա ասել է, որ դեմոկրատիան այն է, երբ ընտրողների 51%-ն է որոշում, թե ինչպես պետք է ապրի 49%-ը:
Այսպիսով, Թրամփի վարչակարգն աջակցություն է հայտնում Վրաստանի ընտրված կառավարությանն ու ճանաչում է ընտրությունների արդյունքը:
Առաջանում է հարց՝ Վրաստանի ընդդիմությունը, որը ցանկանում է ԵՄ-ին անդամակցել ու լինել ԱՄՆ-ի դաշնակիցը, ու՞մ վրա է հույսը դրել:
Ցանկացած քաղաքական գործընթաց պետք է ունենա տրամաբանություն: Վրաստանի գործող կառավարությանը աջակցում է Ռուսաստանն ու, մոտ մեկ ամիս հետո, ԱՄՆ-ի ղեկը ստանձնող նախագահը:
Ստեփան Դանիելյան