''Fırsat eldeyken kaçırma''. սա թուրքերին լավագույնս բնութագրող թուրքական ասացվածք է, որը կարելի է թարգմանել այսպես. «Երբ հնարավորությունը քո ձեռքերում է, երբեք բաց չթողնես»:
Եթե ուզում եք հասկանալ Ալիևի և Էրդողանի ներկայիս քաղաքականության էությունը, ապա սա ընդունեք որպես բնութագրիչ, բայց նաև հաշվի առեք, որ նրանք նաև ստեղծում են «հնարավորություն» և հենց ստեղծեցին այդ «հնարավորությունը», այն այլևս երբեք բաց չեն թողնի։ Նայեք Օսմանյան կայսրության պատմությունը և կտեսնեք, թե ինչ համառությամբ հասան մինչև Կոստանդնուպոլիս և Կ. Պոլիսը դարձրին կայսրության մայրաքաղաք՝ այլևս երբեք երբեմնի հզոր Բյուզանդական կայսրությանը վերածնվելու հնարավորություն չթողնելով։
Այո, սա է Թուրքիան, և եթե չես ուզում ընկնել, ուրեմն երբեք հնարավորություն չտաս, որովհետև նրանք քեզ կլանելու ամենափոքր հնարավորությունը բաց չեն թողնելու երբեք։
Արա Պողոսյան