Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։
Հավասարակշռելով արտաքին քաղաքականությունը՝ հնարավորություն ես ստանում զբաղվելու ներքին խնդիրները լուծելով։
Հավասարակշռելով ռազմական կարողությունները քո տարածաշրջանում՝ հնարավորություն ես ստանում խաղաղության միջավայրում աշխատելու և զարգանալու։
Հավասարակշռելով տնտեսական հարաբերությունները՝ հնարավորություն ես ստանում զարգացնելու քո տնտեսությունը՝ օգտագործելով բոլոր ուղիները։
Հավասարակշռելով արդյունաբերական համալիրը՝ հնարավորություն ես ստանում միջազգային տնտեսական հարաբերություններում առաջարկ կատարելու և սեփական պահանջարկը ձևակերպելու։
Հավասարակշռելով քո երկրի քաղաքական համակարգը՝ հնարավորություն ես ստանում ապահովելու քաղաքական սերնդափոխության հարթ և անցնցում ընթացք։ Հնարավորություն ես ստանում իշխանության փոփոխության մեկ և օրինական ճանապարհ ունենալու, որը կդարձնի կանխատեսելի քո երկրի վարքագիծը, քաղաքական փոփոխություններն ու դրանց ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա։
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է:
Արա Պողոսյան