Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԱՄՆ-ը հարվածեց Իրանի հիմնական միջուկային օբյեկտներին

ԱՄՆ-ը հարվածեց Իրանի հիմնական միջուկային օբյեկտներին
22.06.2025 | 10:00

Ուղիղ 84 տարի առաջ՝ 1941 թվականի հունիսի 22-ին, կիրակի օրը, նացիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա՝ սկսելով Մեծ Հայրենական պատերազմը։ Այսօր՝ 2025 թվականի հունիսի 22-ին, դարձյալ կիրակի, ԱՄՆ-ն հարվածեց Իրանի հիմնական միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոում, Նաթանզում և Սպահանում։

Պատմությունը երբեմն այնպես է դասավորվում, որ օրերն իրենք սկսում են կրել խորհրդանշական բնույթ։ Արդյո՞ք սա պատահականություն է, միգուցե նախազգուշացում, թե՞ ուղղակի ճակատագրի հեգնանք։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 232

Մեկնաբանություններ