ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

«Այս անգամ խաղացողը կպարտվի»

«Այս անգամ խաղացողը կպարտվի»
22.06.2025 | 10:39

«Նյու Յորք Թայմս»-ը պաշտոնապես հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պատերազմ է սկսել Իրանի դեմ, հարվածելով Իրանի միջուկային 3 օբյեկտներին:

«Մենք ավարտել ենք մեր շատ հաջող հարձակումը Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա, ներառյալ Ֆորդոուն, Նաթանզը և Սպահանը։

Բոլոր ինքնաթիռներն այժմ Իրանի օդային տարածքից դուրս են։

Ռումբերի ամբողջական բեռն արձակվել է հիմնական օբյեկտի՝ Ֆորդոուի վրա։

Բոլոր ինքնաթիռներն ապահով վերադառնում են իրենց տուն։

Շնորհավորում ենք մեր մեծ ամերիկացի մարտիկներին։ Աշխարհում ոչ մի այլ բանակ չէր կարող դա անել։

Հիմա ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ժամանակն է։ Շնորհակալություն այս հարցին Ձեր ուշադրության համար»- ԱՄՆ մախագահ Դոնալդ Թրամփ:

Իրանի խորհրդարանի նախագահի խորհրդական Մահդի Մոհամադդին գրում է.

«Իրանի տեսանկյունից տարօրինակ ոչինչ տեղի չի ունեցել։

Իրանը գիշերները սպասում էր Ֆորդոյի վրա հարձակմանը։ Այս վայրը դեռ վաղուց տարհանվել է և հարձակումից անդառնալի վնաս չի կրել։

Երկու բան հաստատ է.

առաջին՝ գիտելիքն անպարտելի է, և երկրորդ՝ այս անգամ խաղացողը կպարտվի»։

Իրանի ռադիոյի և հեռուստատեսության քաղաքական հարցերով փոխնախագահը ուղիղ եթերում հայտարարել է, որ Իրանը որոշ ժամանակ առաջ տարհանել էր իր երեք միջուկային օբյեկտները:

Դիտվել է՝ 323

Մեկնաբանություններ