Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Վարչապետի «շուստրիությունը»

Վարչապետի «շուստրիությունը»
16.10.2015 | 01:05

Առաջիկայում ԱԺ-ն կքննարկի աղմկահարույց մի նախագիծ, որը վերաբերում է կոշկակարներին, դերձակներին, կրկնուսույցներին և ժամագործներին հարկային դաշտ բերելուն: Մեր տեղեկություններով, այս նախաձեռնությունն անձամբ Հովիկ Աբրահամյանի մտքի «արգասիքն» է: Վարչապետն այս քայլով նպատակ ունի միջազգային կառույցներին ապացուցելու, որ Հայաստանի կառավարությունը ստվերի դեմ պայքարում շատ «անողոք» է, ոչ մեկին չի խնայում: Փաստորեն, ըստ Հովիկ Աբրահամյանի, այս շերտն է այն «արտոնյալ» հատվածը, որը ստվերային գործունեությամբ է զբաղվում և բյուջեից միլիոններ է թաքցնում: Լո՞ւրջ: Իսկ Հովիկ Աբրահամյանի մտքով չի անցել, որ երկրում կան «մեծ շնաձկներ», որոնց մոտ իսկապես ստվերային շրջանառություն է կատարվում: Պատկերացրեք, որ միջազգային կառույցներն այս հարցում էլ ձեր ջանքերը կգնահատեն: Առավել ուշագրավ է, որ չնայած այս նախագծի հեղինակը կառավարության ղեկավարն է, որին ակտիվ աջակցել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, սակայն մեծ է հավանականությունը, որ, ի վերջո, սա կորակվի Սաֆարյանի «մենաշնորհը»: Ընդհանրապես վարչապետի աշխատաոճին բնորոշ է անձամբ նախագիծը շրջանառության մեջ դնելը, իսկ եթե բացասական ալիքը մեծ է լինում, դա վերագրվում է մեկ այլ պաշտոնյայի: Բողոքի պիկին «կինոյի տղայի» նման հայտնվում է վարչապետը և իբր դրական ընթացք տալիս այդ խնդրին: Իսկ երբ հանրությունը չի նկատում նրա այս կարգի օրինագծերը, Հովիկ Աբրահամյանն արագորեն դրանց «կյանք» է տալիս:
Այս պարագայում Պավել Սաֆարյանին մնում է համակերպվել, որ ինքն է այս անիմաստ գաղափարը շրջանառության մեջ դրել, քանի որ ակնհայտ բացասական վերաբերմունք կա հիշյալ նախաձեռնության առնչությամբ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ