Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Արդյոք պատրվա՞կ է

Արդյոք պատրվա՞կ է
30.05.2017 | 10:23

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն անհասկանալի պատճառներով մերժել է արաբ փորձագետներին` գալ Հայաստան ու Ցեղասպանության թանգարանի արխիվն ուսումնասիրել: ՀՀ արտգործնախարարությանը դիմել է հայ-արաբական իրավական խորհուրդը և նամակով տեղեկացրել, որ խորհրդի երկու անդամներ մտադիր են հետազոտական աշխատանքներ իրականացնել այստեղ, սակայն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի համաձայնել, ըստ դիմող կողմի, առանց որևէ կոնկրետ պատճառի:


Ըստ խորհրդի ներկայացուցիչների, Հայաստանը ռիսկային է համարում սիրիահայերի նման ծրագրերը: Ավելին, նրանք նկատում են, որ գործարարներ էլ կան, ովքեր ցանկանում են գալ Հայաստան, սակայն հանդիպում են պատի: «Ողջ աշխարհը փախստականներ է ընդունում, իսկ մենք վախենո՞ւմ ենք որոշակի գումարի դիմաց մարդկանց մեր երկիր թողնել»,- զարմացած նշեց մեր զրուցակիցը: Դիտարկմանը` գուցե անվտանգության խնդիրն է առաջնային համարվում, նա հավելեց. «Դա ընդամենը պատրվակ է»:


Հավելենք նաև, որ սիրիահայերը բավականին դժգոհ են տեղի մեր դեսպան Արշակ Փոլադյանից, որի որդին` Հրաչյա Փոլադյանն էլ Հայաստանի ԱԳՆ-ում է աշխատում, որպես Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, արաբական երկրների և Իսրայելի բաժնի պետ: «Պապական ժառանգություն են ստացել»,- հեգնեց հայ-արաբական իրավական խորհրդի ներկայացուցիչը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2589

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ