Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Տագնապալի հեռանկար

Տագնապալի հեռանկար
02.02.2025 | 14:23

Տեսնես ի՞նչ է արտահանելու Հայաստանը ԵՄ, երբ ԵԱՏՄ-ից հանեն: Համարյա՝ ոչ մի բան, բացի նրանից, ինչ հիմա է արտահանում:

Իսկ Թուրքիայի հետ «բարեկամանալու» դեպքում մենք Թուրքիա արտահանելու բան չունենք: Բայց այ թուրքերը կսկսեն հաճախակի գալ Հայաստան, մանավանդ՝ ուրբաթ երեկոյից մինչև կիրակի երեկո: Այնպես, ինչպես թռնում են Քիշնև, Կիև ու մինչև 2015-ը՝ Մինսկ:

Երևանն ավելի մոտիկ ու հարմար կլինի իրենց համար: Կգան, կզվարճանան ու կգնան:

Ասե՞մ, թե ինչ «գործով» են գալու: Մարմնամթերքի են գալու, իմանաք:

Ի դեպ, դեռ շատ վաղուց Ալեն Սիմոնյանը դրա մասին ասել է, որ մարմնավաճառությունը օրինականացվելու է:

Ջաններդ յուղեք:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 5300

Մեկնաբանություններ