Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

«Կարևորը մենք ենք, Ամերիկան ու Ավստրիան»

«Կարևորը մենք ենք, Ամերիկան ու Ավստրիան»
02.03.2025 | 14:41

Երեկվա ամերիկապաշտները այսօրվա թրամփաֆոբներն են։ Վաղը Թրամփը չի լինի, իրենք կրկին կպաշտեն։ Ու էստեղ խնդիրը հետևյալն է. հայկական պատկերացմամբ՝ միջազգային հարաբերությունները բարոյական նորմերի վրա հիմնված հարաբերություննե՞ր են, թե՞ շահերի։

Հարցի ցանկացած պատասխանի դեպքում կպարզվի, որ հայերը (իմա՝ արևմտապաշտ) գերտերությունների առաջնորդներից լավ գիտեն այդ տերությունների շահերը, նաև կպարզվի, որ սրանք միջազգային հարաբերությունների բարոյական նորմերի կոդեքսի պահապաններն ու մեկնաբանողներն են։

Թրամփ-Զելենսկի հանդիպման թե՛ պրոթրամփյան, և թե՛ հակաթրամփյան, թե՛ պրոզելենսկի, և թե՛ հակազելենսկի սեգմենտը այն նույն մարդիկ են, ովքեր մինչ օրս միջազգային հարաբերությունների մասին դատում են պարզունակ սխեմայով. «Աշխարհում մենք ենք, Ամերիկան ու Ավստրիան»:

Եվ ոչ մեկը չի ուզում մեկ վայրկյան մտածել միջազգային հարաբերությունների պրակտիկ կողմի մասին, շահային գոտիների, համադրվող և հակադրվող շահերի մասին, որտեղ բարոյական նորմերը նահանջում են՝ իրենց տեղը զիջելով հաշվարկներին։

Բայց դուք ամեն դեպքում փորձեք բարոյական հարթության մեջ ազգային-պետական շահ սպասարկել, միայն թե թղթե շերեփի դասը նորից չերգեք, դրա համար շա՜տ եք ուշացել։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2588

Մեկնաբանություններ