Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դամասկոսի գրավման հիմնական նպատակը քրդական ուժերին դուրս մղելն ու զինաթափելն է

Դամասկոսի գրավման հիմնական նպատակը քրդական  ուժերին դուրս մղելն ու զինաթափելն է
11.12.2024 | 16:01

Թուրքամետ ուժերը, Թուրքիայի ուղիղ ռազմական, լոգիստիկ և կազմակերպչական աջակցությամբ , գրավելու են ոչ միայն Մամբիջը, այլև քրդական վերահսկողության հիմնական գոտիները։ Ի դեպ, ըստ թուրքական տեղեկատվական հոսքերի, Դամասկոսի գրավման հիմնական նպատակը քրդական շրջաններից քրդական ուժերին դուրս մղելն ու զինաթափելն է։ Սա Թուրքիայի հիմնական նպատակն է, ու եթե ժամանակին Ասադը համաձայներ քրդերի դեմ պայքարում դաշնակցել Թուրքիայի հետ, դառնալով Էրդողանի կամակատարը, հավանաբար դեպքերը մի փոքր այլ ընթացք կունենային։

Հիմա քրդական ուժերին սպասվում է ծանր, չափազանց ծանր վիճակ:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 9628

Մեկնաբանություններ